Arminfo.info


Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

 Շաբաթ, 4 Մայիսի 2024 14:37
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Արմինֆո. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Ինչպես հաղորդում է  «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը, այդ քաղաքականության հերթական թիրախ է դարձել Ստեփանակերտի հերոսների պանթեոնը, ինչի մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։

Արցախի օմբուդսմենը հաղորդում է  6 գյուղերից խաղաղ բնակչության տարհանման մասին
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 21:02

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի 6 գյուղերից տարհանվել են խաղաղ բնակիչներ։ Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

>>>
Արցախի բժշկական կենտրոնում գտնվում է 80 վիրավոր, որոնցից 15-ը քաղաքացիական անձիք են
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 19:36

Արմինֆո. Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այդ մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

>>>
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել. Կարտապոլով
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 19:29

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել՝ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց համար վտանգ չկա: Ըստ "Ինտերֆաքս"-ի՝ այդ մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:

>>>
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են դիրքային առաջխաղացման փորձեր. ՊԲ
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 17:41

Արմինֆո.Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

>>>
«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ: Իսկ միջնորդները մեզ խոստանում են իրավունքներ և անվտանգություն Ադրբեջանի տարածքում». Արցախի օմբուդսմեն
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 17:39

Արմինֆո. Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ, հարվածի տակ են նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

>>>
Ստեփանակերտ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 17:33

Արմինֆո.2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով  Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ երեկվա հայտարարությունում:

>>>
Արցախի մշտական ներկայացուցչություն. Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 14:51

Արմինֆո.Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Արցախի պաշտոնական ներկայացուցչությունը:

>>>
Ադրբեջանը ագրեսիա է սկսել Արցախի դեմ
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 13:57

Արմինֆո.Ադրբեջանը ագրեսիա է սկսել Արցախի դեմ։

>>>
Ադրբեջանն սկսել է Արցախի զանգվածային հրետակոծություն․Վարդանյան
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 13:24

Արմինֆո. Ադրբեջանն սկսել է Արցախի զանգվածային հրետակոծություն։ Այդ մասին հաղորդել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

>>>
Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023 10:40

Արմինֆո.Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այդ մասին ասվում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում:

>>>
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023 16:46

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ:

>>>
Սամվել Շահրամանյանն Արցախի պետնախարար է նշանակել Արթուր Հարությունյանին
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023 16:23

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:

>>>
Արցախի տեղեկատվական շտաբ. Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023 16:23

Արմինֆո.Արցախի տեղեկատվական շտաբը կրկին տեղեկացնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում:

>>>
Արցախի ՊԲ-ը հերքել է թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023 11:09

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին` ժամը 23:15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք, իբրև թե, խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

>>>
Արցախցիների համար նախատեսված մարդասիրական բեռով ԿԽՄԿ բեռնատարները շարժվել են դեպի Ստեփանակերտ՝ երկու երթուղով
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023 11:06

Արմինֆո. Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով դեպի Ստեփանակերտ է ուղեւորվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական բեռներ փոխադրող մեկ մեքենա։ Միաժամանակ, դեպի Ստեփանակերտ է ուղևորվ երեք մարդատար ավտոմեքենա: Զուգահեռաբար, ԿԽՄԿ - ի երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա դեպի Ստեփանակերտ են ուղեւորվել Ակնա (Աղդամ) - Ստեփանակերտ ճանապարհով: Այդ մասին հաղորդել  են ադրբեջանական լրատվամիջոցները։ Համացանցում արդեն հայտնվել են Քաշաթաղի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մեքենաների անցման առաջին կադրերը:

>>>
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատարը հանդիպել է ՀՀ ՊՆ ղեկավարի հետ
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023 19:28

Արմինֆո.Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։

>>>
Արցախի ՊԲ-ն հերքել է թշնամական կողմի հերթական ապատեղեկատվությունը
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023 11:03

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14-ին` ժամը 00:05-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ խախտել են հրադադարը, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը

>>>
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023 14:58

Արմինֆո. Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

>>>
ՌԴ ԱԳՆ. ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023 17:41

Արմինֆո.Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հումանիտար բարդ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ռուսական մարդասիրական օգնության հետ ։

>>>
Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023 17:35

Արմինֆո.Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 12-ին Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրժանա Սպոլյարիչ Էգգերի հետ:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով