Arminfo.info


Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը

 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 16:15
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը

Արմինֆո. Ակնայում (Աղդամ) տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գրանադայում բողոքի ակցիա է անցկացվել Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 13:12

Արմինֆո. Նախօրեին Իսպանիայի Գրանադա քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ: Այդ մասին ասվում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) տարածած հաղորդագրության մեջ:

>>>
Ճապոնիայի կառավարությունը 2 մլն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 12:31

Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արտակարգ անհատույց օգնություն տրամադրել Հայաստանում և Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: Այդ մասին ասվում է Ծագող արևի երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

>>>
Միրզոյանը՝ Բորելին. Ադրբեջանի կողմից մի ողջ ժողովրդի հայրենազրկման փաստը և մշտապես ուժի կիրառման պրակտիկան անպայման պետք է հստակ միջազգային արձագանք ստանան
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 12:29

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Գրանադայում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում: <Ժոզեպ Բորելի հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: Ինչպես և բոլոր այլ փոխգործակցություններում, հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և այն պայմանների վրա, որոնք ստիպեցին հայերին լքել Լեռնային Ղարաբաղը: Քննարկել ենք ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում", - նշել է նա։

>>>
Հայտնի է դարձել, թե ինչ "հանցագործությունների" համար է մեղադրվում Արայիկ Հարությունյանը
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2023 11:55

Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները, որոնք ավելի վաղ գերեվարել էին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նրան մեղադրանք են առաջադրել ադրբեջանական քրեական օրենսգրքի ավելի քան 10 հոդվածներով:

>>>
Արտակ Բեգլարյան. Երեկ վերջին պաշտոնյաները՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ, լքեցին Արցախի Հանրապետությունը
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2023 11:54

Արմինֆո.Երեկ վերջին պաշտոնյաները ՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ, լքել են Արցախի Հանրապետությունը և ուղևորվել Հայաստան: Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

>>>
Գնել Սանոսյան. Արցախի քաղաքացիների մեծ մասն ապաստան է գտել Կոտայքի և Արարատի մարզերում
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 17:11

Արմինֆո.Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառում վարող Գորիսի և Վայքի կայանների տվյալների համաձայն՝ 72 հազար մարդ գրանցվել է հանրապետության մարզերում, որոնց գերակշիռ մասը բնակություն է հաստատել Կոտայքի և Արարատի մարզերում:Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցերին:

>>>
Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 17:05

Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։

>>>
Լեռնային Ղարաբաղի նախագահն արդեն Հայաստանի տարածքում է. ԶԼՄ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 16:02

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանի տարածքում է, նա չի ձերբակալվել  ադրբեջանցի ուժայինների կողմից: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է նրա մերձավոր շրջապատի աղբյուրը։

>>>
Դավիթ Գալստյանը հերքում է իր հորեղբորը՝ Սարգիս Գալստյանին Ստեփանակերտի պարետ նշանակելու մասին տեղեկությունը
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 13:12

Արմինֆո.Արցախի խորհրդարանի "Արդարություն" խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքում է այն տեղեկությունը, թե իր հորեղբայրը ՝ Սարգիս Գալստյանը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ:

>>>
Արցախի նախագահը չի գերեվարվել և չի տեղափոխվել Բաքու. ԶԼՄ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 13:05

Արմինֆո. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերի չի ընկել և չի տեղափոխվել Բաքու։ Նա դեռ Արցախում է։ Այդ մասին հաղորդել է Aravot.am-ը, որին հաջողվել է կապ հաստատել Արցախի նախագահի հետ ։

>>>
ԱՄՆ Պետդեպարտամենտում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական ներկայության առնչությամբ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 11:15

Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական ներկայության առնչությամբ:

>>>
Արցախցիները Թումո ակադեմիայում անվճար սովորելու եւ Թումոյի թիմին միանալու հնարավորություն կունենան
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 11:13

Արմինֆո. Արցախցի դիմորդների համար հայտարարվում է Թումո ակադեմիայի ընդունելության հավելյալ փուլ: Այդ մասին ասվում է "Թումո" կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

>>>
ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Ռուսաստանն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայում՝ Ադրբեջանի ագրեսիայից օրեր առաջ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 11:12

Արմինֆո.ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայում ՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ:

>>>
Ադրբեջանում ութ հաստատված քաղբանտարկյալ կա՝ Արցախից
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 02:09

Արմինֆո. Այսօր Ալիևի ցեղասպան ռեժիմը կալանավորել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին և խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանը:

>>>
ԿԽՄԿ. Սեպտեմբերի 29-ից ի վեր շուրջ 100 խոցելի անձինք մեր աշխատակիցների ջանքերի շնորհիվ տարհանվել են Հայաստան
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023 16:26

Արմինֆո.Սեպտեմբերի 29-ից ի վեր շուրջ 100 խոցելի անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցների օգնությամբ հասել են Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով կամ շտապօգնության մեքենաներով: Այդ մասին ասվում է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

>>>
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժսպասարկումը Հայաստանում իրականացվում է անվճար
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023 12:47

Արմինֆո.Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը շարունակում է Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ուղիղ միացմամբ՝ օրը երեք անգամ, ներկայացնել վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ ներկայացնել Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ, որոնք են՝ կեցավայրի, զբաղվածության, սննդամթերքի, ինչպես նաև առողջապահական խնդիրների կարգավորումը:

>>>
Իսպանացի պատգամավոր. Հազարավոր հայեր ժամանում են Գորիս՝ փախչելով Արցախում էթնիկ զտումներից
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023 17:13

Արմինֆո.Բարի լույս՝ Գորիսից: Հազարավոր հայեր գալիս են այս քաղաք ՝ փախչելով Արցախում էթնիկ զտումներից ։ Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ՝ տեսանյութ հրապարակելով Գորիսից:

>>>
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտ կլինի բանկային քարտեր ձևակերպել՝ օգնություն ստանալու համար. Փաշինյանի մոտ քննարկվել են աջակցության ծրագրերը
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023 16:56

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը:

>>>
Արցախցիները Հայաստանի բանկերում հաշիվներ կարող են բացել անվճար. ՀՀ կառավարություն
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023 16:31

Արմինֆո.  Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել աջակցության ծրագրերի վերաբերյալ:

>>>
Թոմաս Լեխ Բուչեկ. Ալիևն Արցախում "Մենք ենք մեր սարերը" հուշարձանը քանդելու հրաման է տվել
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023 11:52

Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է տվել քանդել Արցախում "Մենք ենք մեր սարերը" հուշարձանը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լեհ բլոգեր Թոմաս Լեխ Բուչեկը։

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով