Arminfo.info


Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ

 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2023 14:48
Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ

Արմինֆո. Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ:

Հայաստանի բնակչության թիվն ավելանում է՝ մոտենալով 3 մլն-ի
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023 20:58

Արմինֆո. Հայաստանի բնակչության թիվը 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աճել է 0,8 տոկոսով կամ 23,2 հազար մարդով (մեկ տարի առաջ՝ 0,1 տոկոսով կամ 2,7 հազար մարդով նվազման դիմաց)՝ գերազանցելով 2,985 միլիոնը։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

>>>
Հայաստանում անտառային հրդեհներին օպերատիվ արձագանքման համար ստեղծվել է աշխատանքային խումբ
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023 11:08

Արմինֆո.Հայաստանում անտառային հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

>>>
Պետությանը 10 մլն դոլարի վնաս է պատճառվել՝ աշխատանքի նկատմամբ պաշտոնյաների անփույթ վերաբերմունքի պատճառով․Գլխավոր դատախազություն
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023 16:32

Արմինֆո.Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին` 350 մլն դրամով: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
Շուրջ 4 տարի առաջ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով երեք սպա մեղադրվում է սուտ մատնության համար
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023 23:52

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

«2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում  դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ․Հ․-ն, Մ․Մ․-ն և Մ․Հ․-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաև առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում  Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նաև Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

2019թ. հոտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք:

2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ․Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթն ուղարկվել է դատարան: Հետագայում դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ։

Իսկ Զ․Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվել է, որով, սակայն, չի հաստատվել վերջինիս կողմից նկարագրված դեպքին առհասարակ մասնակից լինելու հանգամանքը։ Ավելին, պարզվել է, որ վերջինս դեպքի վայր է հասել միջադեպի ավարտից հետո:

Այդ պատճառով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով Զ․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև՝ տուժողներ Լ․Հ․-ի, Մ․Մ․-ի և վկա Մ․Հ․-ի արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ:

Այս որոշումները, վերոնշյալ երեք զինծառայողների արարքին տրված իրավական գնահատականի մասով, բողոքարկվել են Զ․Գրիգորյանի պաշտպանի կողմից, որը բավարարվել է։

>>>
Հարցում. հայ հասարակայնության ավելի քան 67 տոկոսն անվստահություն է հայտնել Հայաստանի վարչապետի հայտարարություններին
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023 14:59

Արմինֆո.Հայ հասարակայնության շրջանում անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 67% - ն անվստահություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ (հուլիսի 25) նրա հայտարարություններին և ներկայացրած տեղեկատվությանը: Այդ մասին օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է MPG խորհրդատվական ընկերության (Հայաստանում «GALLUP International Association»-ի լիիրավ անդամ) ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով "Բադրիջանի հաջորդ կանգառը" խորագրով հետազոտության արդյունքները։

>>>
Հայաստանի ավագ դպրոցներում փորձարկվելու է արհեստական բանականության ուսումնասիրման ծրագիր
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023 14:58

Արմինֆո.ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս:

>>>
ՀԿԵ-ում նշվել է Երկաթուղայինի մասնագիտական տոնը
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023 13:25

Արմինֆո.Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: «Հարավկովկասյան  երկաթուղի» ընկերությունում այս առիթով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ:

>>>
Երևանի նախկին քաղաքապետը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023 16:38

Արմինֆո. Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դարձել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար: Համապատասխան որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

>>>
Իշխանությունը ծխելն առավելագույնս անհարմարավետ կդարձնի ծխողի համար․Փաշինյան
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023 13:54

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դեռ 2022 թվականից ուժի մեջ մտած հանրային սննդի օբյեկտներում և այլ հասարակական վայրերում ծխելու արգելքը բավականաչափ խիստ չի գործում: Այդ մասին նա հայտարարել Է օգոստոսի 3-ին կառավարության նիստում։

>>>
Ավարտվել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ վարույթի նախաքննությունը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023 18:20

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի կողմից հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է:

>>>
Համահայկական 8-րդ խաղերն այս տարի կանցկացվեն Team Telecom Armenia ընկերության աջակցությամբ
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023 17:34

Արմինֆո. Team Telecom Armenia ընկերության աջակցությամբ օգոստոսի 5-19-ը Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը. աշխարհի 179 քաղաքների ավելի քան 7000 հայ մարզիկներ կպայքարեն լավագույնի կոչման համար։

>>>
Երևանում մեկնարկել է Հայկական երիտասարդական համաժողովը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023 00:04

Արմինֆո Օգոստոսի 1-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է պատմության մեջ առաջին Հայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 50 երկրներից շուրջ 600 հայեր, ինչպես նաև հրավիրված են 100 բանախոսներ ավելի քան 15 երկրներից: Այս տարի համաժողովն անցկացվում է "Երիտասարդները երիտասարդների համար" կարգախոսի ներքո:

>>>
Այս տարի Հայաստանում  "Գիտության և բիզնեսի օրերի" հատուկ հյուրը կլինի ամերիկացի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Թալեբը
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023 18:52

Արմինֆո.Հայաստանում կրկին կանցկացվեն "Գիտության և բիզնեսի օրեր": Միջոցառման հատուկ հյուրն է լինելու լիբանանյան ծագումով ամերիկացի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը: Այդ մասին օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

>>>
Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդում է ավտոներկրողների կողմից պետական միջոցների հափշտակության մասին
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023 13:55

Արմինֆո. Ավտոներկրող ընկերությունների վերաբերյալ վարույթով պետական բյուջե է վերականգնվել հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի 3մլրդ. 491մլն. Դրամը: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

>>>
Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023 13:42

Արմինֆո.Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին  հաստատել է  Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023 21:42

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում`գետնատնակի հարակից տարածքում, հրազենային վիրավորումից նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

>>>
«Թաքցնողի» աշխատանք.  Լոռու մարզի բնակիչները կալանավորվել են տե­լեգ­րամյան ալիքով ձեռք բերված թմրամիջոց իրացնելու համար
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023 17:50

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տե­լեգ­րամ» սո­ցիա­լա­կան ցան­ցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Այդ մասին   հաղորդում է Հայաստանի  ՔԿ մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տե­լեգ­րամ» սո­ցիա­լա­կան ցան­ցի համապատասխան ալիքի էջում ծա­նո­թա­նա­լով թմրամիջոց ձեռք բե­րո­ղի հա­մար թմրա­մի­ջոց­ներ թաքց­նո­ղի աշ­խա­տան­քի հայ­տա­րա­րութ­յա­նը, նշված ա­լի­քը վա­րող, ինքնությունը դեռևս չպարզված ան­ձի հետ ձեռք է բե­րել հան­ցա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Ըստ այդմ՝ երիտասարդը,  թաքց­ված զգա­լի չա­փե­րով՝ ընդ­հա­նուր 3,41 գրամ հաս­տա­տուն քա­շով «Մա­րի­խո­ւա­նա» տե­սա­կի թմրա­մի­ջոց­ը՝ 8 փա­թեթ­նե­րով, և մանր չափ չհանդիսացող 0,31 գրամ հաստատուն քաշով տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոցը՝ 1 փաթեթով, դրա­մա­կան վար­ձատ­րութ­յուն ստա­նա­լու նպա­տա­կով, թաքս­տո­ցից վերց­րել ու դրանցից 3-ը պա­հել է Վա­նա­ձոր քա­ղա­քի տար­բեր հատ­ված­նե­րում: Մնացած փա­թեթ­նե­րը չի հասց­րել տե­ղա­վո­րել թաքս­տոց­նե­րում, քա­նի որ հանցանքը կատարելիս նույն օ­րը ձեր­բա­կալ­վել է: Անձ­նա­կան խու­զար­կութ­յամբ նրա մոտից հայտ­նա­բեր­վել ու վերց­վել է դեռևս չթաքց­ված 6 փա­թե­թ:

Նշված երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Մյուս քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ 2023թ․ մարտին 28-ամյա երիտասարդը, մորաքրոջ որդու հետ, թմրամիջոց ապօրինի իրացնելու նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհից, «Տելեգրամ» սոցիալական կայքով գրանցված ալիքի օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել «Մարիխունա» տեսակի թմրամիջոց և իր կողմից շահագործվող ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաք, տեղադրել քաղաքի տարբեր փողոցներում, լուսանկարել դրանք և «Տելեգրամ» սոցիալական կայքով ուղարկել նշված օգտատիրոջը։ Դրանից հետո տեղադրված փաթեթների համար նրանց բանկային հաշվեհամարին փոխանցվել է յուրաքանչյուր փաթեթի հաշվակով նախապես պայմանավորված ընդհանուր գումարը, որը եղբայրները կանխիկացրել են և հավասարապես բաժանել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը 18 տարեկանից օգտագործում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ գնելով «Տելեգրամ» կայքից, ավելին՝ ինքը ևս գրանցված է այդ կայքում՝ կեղծանվամբ։

Դեպքից մոտ մեկ ամիս առաջ «Տելեգրամ» հավելվածում տեսել է այլ անվամբ գրանցված կայքը, որի օգտատիրոջ հետ պայմանավորվել է կայքի միջոցով նրանից գնել և Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում տեղադրել թմրամիջոցի չափաբաժիններ՝ տեղադրված և նկարված յուրաքանչյուր փաթեթի համար վճարի դիմաց։

28-ամյա երիտասարդը որոշել է այդ գործընթացում ներգրավել նաև 23-ամյա եղբորը, ինչին վերջինս համաձայնել է։ Վերջիններս 2023թ․ մարտի 29-ին որոշել են թմրանյութ օգտագործել, որի նպատակով գնացել են Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկը, վերցրել են իրենց կողմից տեղադրված փաթեթներից երկուսը, սակայն հանցանքի պահին ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են։

Երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական նշված վարույթներով երեք երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ողւարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված, ինքնությունը չպարզված  վերոհիշյալ օգտատերերի, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն կրկին հանրությանը, հատկապես՝  դեռահասներին և  երիտասարդներին,  զգուշացնում է, որ ապօրինի  թմրամիջոցների  առցանց վաճառքով զբաղվող  անձանց կողմից  թմրամիջոցներ ձեռք բերելը և ֆինանսական վարձատրության  դիմաց այլ վայրերում տեղադրելը  շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է  պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից և անխոսափելիորեն  քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից», - ասվում է հաղորդագրությունում։

>>>
Դատարանի որոշմամբ Իսրայելում ՀՀ նախկին դեսպանի,նրա որդու և գործարարի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023 12:59

Արմինֆո.2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Արմեն Սմբատյանի և Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ:

>>>
Ակադեմիական քաղաքը կարող է կառուցվել Երևանի 17-րդ թաղամասում
 Շաբաթ, 29 Հուլիսի 2023 12:25

Արմինֆո. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին, հիմնադրամի  իրավաբան Տաթև Դանիելյանին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանին:

>>>
Հայաստանի Պրեմիեր Լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը
 Շաբաթ, 29 Հուլիսի 2023 00:18

Արմինֆո.Հուլիսի 29-ին մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր Լիգան, որի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը կհամագործակցեն նոր ձևաչափով։

>>>



Մեկնաբանվողներ
Փորձագետ. Փորձագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կամ այն ամենը, ինչ ենթադրվում է դրա տակ, լիովին իրագործելի չէ
Քաղաքագետ. Արեւմուտքի կողմից անվտանգության երաշխիքները կհանգեցնեն Հայաստանի համար միանգամայն հակառակ արդյունքիՔաղաքագետ. Արեւմուտքի կողմից անվտանգության երաշխիքները կհանգեցնեն Հայաստանի համար միանգամայն հակառակ արդյունքի
Զախարովա. ՀԱՊԿ-ը, առավել ևս ներկա պայմաններում, կոչված է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում կայունության ապահովման գործումԶախարովա. ՀԱՊԿ-ը, առավել ևս ներկա պայմաններում, կոչված է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում
Հայաստանի ՆԳՆ-ը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ուելսի հավաքականի երկրպագուներին առնչվող միջադեպի վերաբերյալՀայաստանի ՆԳՆ-ը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ուելսի հավաքականի երկրպագուներին առնչվող միջադեպի վերաբերյալ
ԵՄ ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տեղի ունեցածը միակողմանի ռազմական քայլ էԵՄ ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տեղի ունեցածը միակողմանի ռազմական քայլ է
ԱՄՆ-ում ընդունել են Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող ակտըԱՄՆ-ում ընդունել են Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող ակտը
Ադրբեջանն սպառնացել է Եվրամիությանը՝ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունների ֆոնինԱդրբեջանն սպառնացել է Եվրամիությանը՝ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունների ֆոնին
Հայաստանում կարող է բարձրացվել քաղաքացիների զորակոչային տարիքը. պատգամավորՀայաստանում կարող է բարձրացվել քաղաքացիների զորակոչային տարիքը. պատգամավոր
Ղարաբաղի հայերի իրավունքներն ապահովելու անհրաժեշտության մասին ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքերը հիստերիա են առաջացրել ԲաքվումՂարաբաղի հայերի իրավունքներն ապահովելու անհրաժեշտության մասին ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքերը հիստերիա են առաջացրել Բաքվում
Արցախի օմբուդսմենը Եվրահանձնաժողովի ղեկավարին մեղադրել է երեսպաշտության մեջԱրցախի օմբուդսմենը Եվրահանձնաժողովի ղեկավարին մեղադրել է երեսպաշտության մեջ
Փորձագետ. Հայաստանի կախվածությունը մեկ ուժային կենտրոնից հավասարազոր է ինքնասպանությանՓորձագետ. Հայաստանի կախվածությունը մեկ ուժային կենտրոնից հավասարազոր է ինքնասպանության
Արցախի ՄԻՊ-ը միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրել է հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու անհնարինության վրա՝ հրապարակելով Ստեփանակերտում քանդված Շահումյանի արձանի կադրերըԱրցախի ՄԻՊ-ը միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրել է հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու անհնարինության վրա՝ հրապարակելով Ստեփանակերտում քանդված Շահումյանի արձանի կադրերը
"Պինակա" ՀԿՌՀ-ների գնումից հետո Հայաստանը Հնդկաստանից ձեռք կբերի ԱԹՍ-ների հայտնաբերման և ճնշման համակարգեր. ԶԼՄ
Ախոյանը սոցցանցում կոչ է արել կազմել այն մարդկանց ցուցակը, ում պետք է սպանել Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո. ՀՀ ՔԿԱխոյանը սոցցանցում կոչ է արել կազմել այն մարդկանց ցուցակը, ում պետք է սպանել Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո. ՀՀ ՔԿ
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա՝ ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանըԱրմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա՝ ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը