Արմինֆո. Արցախցիների հանդեպ ատելության խոսք գեներացնող թեզերը հրապարակ են նետվում հենց Հայաստանի քաղաքական իշխանության և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այդպես է արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, թե՝ "եթե արցախցիները հայրենիք էին ուզում, ապա թող կռվեին դրա համար"։
Արմինֆո. Պետք չէ սեփական աններելի մեղքերը բարդել ուրիշների վրա։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այդպես է մեկնաբանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ եթե արցախցիները հայրենիք էին ուզում, ապա թող կռվեին հանուն հայրենիքի:
Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն են ունեցել կռվել այն զենքով, որն այնտեղ եղել է: Փետրվարի 11-ին խորհրդարանում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ ինքը կկարողանա վերադառնալ հայրենիք՝ Արցախ, Սիմոնյանը հայտարարել է, թե՝ "երբ այնտեղ անվտանգ լինի"։ Իսկ այնտեղ, նրա ասելով, անվտանգ կլինի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն եւ կարգավորեն բոլոր հարցերը։
Արմինֆո. Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։
Արմինֆո.Հայ մեծ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանը կվերականգնվի: Այդ մասին հայտարարել է "Աջակցություն Ջավախքին" հիմնադրամի ղեկավար Սամվել Մկոյանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում "Տերյանի հետ" միջոցառման ժամանակ, որը նվիրված էր բանաստեղծի 140-ամյակին: