
Արմինֆո.Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է հաղորդագրությունում:

Արմինֆո.Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե, իբր, հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այդ մասին ասվում է Արցախի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Արմինֆո. Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. տուժածներ չկան: Այդ մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

Արմինֆո.1984 թվականից ի վեր "Էրեբունի" պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցադրությունը, գործնականում, չի փոխվել։ Ինչպես մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, հաջորդ տարի Ֆրանսիայի կառավարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի եւ Լուվրի Հին Արեւելքի դեպարտամենտի աջակցության շնորհիվ "Էրեբունիում" կհայտնվի նոր ժամանակակից, ինտերակտիվ բաղադրիչներով հագեցած ցուցադրություն:

Արմինֆո.Լեհ-հայկական հնագետների խումբը Մեծամոր քաղաքում հայտնաբերել է երկու հնագույն մարդու՝ տղամարդու և կնոջ, հավանաբար ամուսնական զույգի դամբարան։ Այդ մասին հաղորդում է Nauka w Polsce կայքը։

Արմինֆո.Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության գերակայությունն է։ Այդ մասին մարտի 22-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։

Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս կայացած հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը խաղաղության շուրջ բանակցությունների հարցում։ Այդ մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունները:

Արմինֆո.Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։ Տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Արմինֆո. Երևանում ընթանում է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը, որի նպատակն է UNCCD-ի շրջանակներում մշակել արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկել միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։

Արմինֆո. Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: