Արմինֆո.73 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Սուրեն Բաբայանը: Այդ մասին ասվում է "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում:
Արմինֆո.Շուրջ 20 պատմաբանների, պրոֆեսորների, դոցենտների մասնակցությամբ հայոց պատմության նոր նմուշի դասագրքի քննարկումների և փորձաքննության արդյունքում եկել են այն եզրակացության, որ դասագիրքը չի համապատասխանում հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ պայմաններին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանը:
Արմինֆո. Հայաստանում կներդրվի պարտադիր պահանջ, որ ջրօգտագործող ընկերությունները ունենան Արարատյան դաշտի ավազանում ջրի շրջանառության փակ համակարգ: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկում է Ջրային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխությունները: