Արմինֆո. Պետք է վերականգնել Հայաստանի զինված ուժերը ՝ որպես տարածաշրջանում ամենամարտունակ բանակ։ Այդ մասին ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համոզմունք հայտնելով, որ դա հնարավոր է Ռուսաստանի հետ կապերի զարգացման դեպքում, հաղորդել է ՌԲԿ-ն:
Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ՀՀ վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք կայանան: Այդ մասին նա հայտարարել Է մարտի 4-ին Երեւանում ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ժամանակ։ "Եթե արտահերթ ընտրություններ լինեն, կմասնակցեմ։ Ես կարծում եմ, որ ես ունեմ բավարար փորձ: Արդյո՞ք վստահ եմ իմ հաղթանակին։ Համենայնդեպս, ընտրություններում դեռ չեմ պարտվել", - ասել է Քոչարյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում 2020թ. պատերազմի ժամանակ իրավունք չուներ իրեն հայտարարել գերագույն գլխավոր հրամանատար։ Տեսակամուրջի ընթացքում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Արմինֆո. Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Ինչպես հաղորդում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը, այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։