Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024 11:12
|
Արմինֆո.Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հանդես է եկել մեկնաբանությամբ, որում ամոթալի ու խիստ դատապարտելի է համարել Արդարադատության նախարարության երեկվա հայտարարությունը՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի ու գործունեության հետ, որը, Թաթոյանի համոզմամբ, անհաջող փորձ է արել «հիմնավորել» ու իրավունքով կոծկել կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները: |