Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարո Խոդավերդիին և Վահրամ Ճուղուրյանին նշանակել է օտար երկրներում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով և հանրային խորհրդականի կարգավիճակով։ Որոշումները, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, Փաշինյանն ստորագրել է ապրիլի 30-ին:
Արմինֆո. ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում: Այդ մասին ասվում է «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման տարածած հայտարարությունում:
Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Արմինֆո. Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները, որոնք միլիոնավոր հեռուստադիտողներ գիտեն մի շարք կուլտային ֆիլմերի շնորհիվ, Երևանում կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը:
Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը, որը նվիրված է ֆրանսիացի ականավոր արտիստ, կոմպոզիտոր, գրող, բանաստեղծ և մեծ հայ Շառլ Ազնավուրի 100-ամյակին: