Արմինֆո.2024թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ:
Արմինֆո.Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի հետ համատեղ փաստագրել է 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապահին՝ Բերքաձորում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով անհետ կորածների պատմությունները և պատրաստել զեկույց, որը կուղարկվի միջազգային կառույցներին։
Արմինֆո. Ադրբեջանը Հայաստանի դեմ բողոքներ ունի, որոնք առնչվում են, հիմնականում, ջրային ռեսուրսներին։ Այդ մասին հունվարի 10 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։