Արմինֆո. ԱրարատԲանկը, ընդլայնելով միջազգային համագործակցությունը, դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի անդամ (Bankers Association for Finance and Trade)։ Ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով՝ ապահովելով նորարարություն, արդյունավետություն և ֆինանսական աճ։
«Աշխարհի տարբեր երկրներում առաջատար ֆինանսական կառույցներին միավորող ասոցիացիայի անդամների հետ համագործակցությունը ԱրարատԲանկի համար միջազգային փորձի փոխանակման, վերլուծությունների և նորարար լուծումների հնարավորություն է։ Վստահ եմ՝ ԱրարատԲանկն արդյունավետ կօգտագործի միջազգային գործընկերության կողմից ընձեռվող հնարավորությունները»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
«Ուրախությամբ ողջունում ենք ԱրարատԲանկին` որպես ասոցիացիայի երրորդ հայաստանյան մասնակից բանկ և անհամբեր սպասում ենք տարբեր նախաձեռնություններին բանկի ակտիվ մասնակցությանը և համագործակցությանը BAFT-ի մյուս անդամների հետ», - նշել է BAFT-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Բըրվելը։
Ասոցիացիային անդամակցում են 270-ից ավելի հաստատություններ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 60 երկրներից։
Միջազգային գործընկերների լայն շրջանակ ունեցող ԱրարատԲանկը, BAFT-ի մասնակից դառնալով, կշարունակի ֆինանսական շուկայում ամրապնդել իր դիրքը` բարելավելով միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների որակը։
BAFT-ի մասին
BAFT-ը 1921 թվականին հիմնադրված միջազգային բանկային գործառնությունների ոլորտում առաջատար համաշխարհային ասոցիացիա է, որը նպաստում է ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների և կարգավորող մարմինների միջև արդյունավետ լուծումների ներդրմանը` ուղղված առողջ ֆինանսական գործելակերպի խթանմանը ու նորարարության, արդյունավետության և ֆինանսական աճի ապահովմանը: BAFT-ը կարգավորում է բանկային գործառնությունների ոլորտի ծառայությունների լայն շրջանակներ` ներառյալ առևտրի ֆինանսավորումը, վճարումները և համապատասխանության ապահովումը: Ասոցիացիայի կայքն է՝ www.baft.org:
ԱրարատԲանկի մասին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ շուրջ 35 տարի առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բանկի գործունեությունն ուղղված է լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն: 2024-ին ԱրարատԲանկը արժանացել է «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ֆինանսական ամսագրի «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» մրցանակին։