
Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանդես է եկել ուղերձով, որում նշել է, որ ինքն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկօրյա հացադուլ են հայտարարում:

Արմինֆո. Երևանում մեկնարկել է երթ ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի: Ինչպես ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ, հանրահավաքը արտոնված է և համաձայնեցված է Հայաստանի Ներքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ:

Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին հանրահավաք է հայտարարում Երևանի Ազատության հրապարակում։ Այդ մասին ասվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում:

Արմինֆո.Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Ջիմ Շենոնը եւ լորդ Էլթոնը՝ Լիվերփուլից, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դավաանանքի կամ համոզմունքների միջազգային ազատության համակուսակցական խորհրդարանական խմբի (APPG FoRB) անունից հավանություն տալով Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը:

Արմինֆո. UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Անիի հնագիտական վայրում գտնվող Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո գործելու է որպես մզկիթ։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով

Արմինֆո. Արվեստագետներն այսօր կարևոր առաքելություն ունեն, քանի որ երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձով: Հուլիսի 4-ին նման կարծիք է հայտնել Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ "Ավեստաբանների խնդիրները. պատճառներ և լուծումներ" թեմայով գիտաժողովի ժամանակ:

Արմինֆո."Միջազգային քրիստոնեական համերաշխություն" կազմակերպությունը (CSI) վերստին կոչ է անում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել, քանի որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Միջազգային դատարանի որոշումը: Այդ կոչը կրոնական կազմակերպությունը հրապարակել է Twitter-ի (X) իր էջում:

Արմինֆո.Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախաձեռնությանը՝ կազմելու Կոնգրեսի երկկուսակցական նամակը, որը կոչ է անում ԱՄՆ-ին շտապ քայլեր ձեռնարկել արդարությունն ու Արցախի հայ ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար:

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արմինֆո. Ձերբակալվել է "Կամք" նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանը։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ Քննչական կոմիտեում։

Արմինֆո. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում, և դա բոլորը հասկանում են։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: