Արմինֆո. Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է "Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին" հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: Այդ մասին ասվում է Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Արմինֆո. Ապրիլի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202167 դեպք, որոնցից 181180-ն` առողջացած, 3720-ը` մահվան ելքով:
Արմինֆո.Նովան է, կովկասյան հովազի /առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ հավանաբար էգ առանձյակը, որը թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում դեռևս նախորդ տարի։ Տեսանյութում Նովան գտել է հենց նույն թակարդ-տեսախցիկը և որոշել պարզել, թե ի՞նչ է դա։
Արմինֆո.Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) միշտ կարևորել է, որպեսզի վայրի կենդանին մնա վայրի բնության մեջ։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկն այս ծուռթաթ քոթոթին է արձանագրել վայրի բնության գրկում։