Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը, որը նվիրված է ֆրանսիացի ականավոր արտիստ, կոմպոզիտոր, գրող, բանաստեղծ և մեծ հայ Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
Արմինֆո.Ռուս վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը ելույթ կունենա Հայաստանում: Ինչպես ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ, դաշնամուրային մենահամերգը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին՝ Ա.Բաբաջանյան համերգասրահում: Երևանյան հանդիսատեսի համար Ռամլավը կկատարի Բեթհովենի, Ռախմանինովի, Լիստի, Դեբյուսիի և Չայկովսկու ստեղծագործությունները: