Հինգշաբթի, 25 Դեկտեմբերի 2014

Մարիաննա Մկրտչյան

Ժողովրդական դրուժինայի անդամները Նոյակերտում ձերբակալել են գյուղացիների մասին տեղեկատվություն կորզել փորձող Թուրքիայի քաղաքացու

Ժողովրդական կամավորական դրուժինայի անդամները Նոյակերտում ձերբակալել են գյուղացիների մասին տեղեկատվություն կորզել փորձող Թուրքիայի քաղաքացու:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունում, միջադեպը տեղի ունեցել դեկտեմբերի 23-ին:

Դեպքի վայր ժամանած Արտաշատի սահմանապահ ջոկատի աշխատակիցները պարզել են, որ ձերբակալվածը 1976 թ. ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, ով այդ առավոտ ՙԱգարակ՚ անցակետով օրինական կերպով ժամանել է Հայաստանի տարածք:

Թուրքիայի քաղաքացին Նոյակերտ ժամանելը բացատրում է հեռու բարեկամների որոնումներով:

Նրա ժամանման իրական նպատակների մասին տեղեկատվությունը կստուգեն Հայաստանի իրավասու մարմինները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն