Ժողովրդական կամավորական դրուժինայի անդամները Նոյակերտում ձերբակալել են գյուղացիների մասին տեղեկատվություն կորզել փորձող Թուրքիայի քաղաքացու:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունում, միջադեպը տեղի ունեցել դեկտեմբերի 23-ին:
Դեպքի վայր ժամանած Արտաշատի սահմանապահ ջոկատի աշխատակիցները պարզել են, որ ձերբակալվածը 1976 թ. ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, ով այդ առավոտ ՙԱգարակ՚ անցակետով օրինական կերպով ժամանել է Հայաստանի տարածք:
Թուրքիայի քաղաքացին Նոյակերտ ժամանելը բացատրում է հեռու բարեկամների որոնումներով:
Նրա ժամանման իրական նպատակների մասին տեղեկատվությունը կստուգեն Հայաստանի իրավասու մարմինները: