Երկուշաբթի, 31 Մարտի 2014

Տաթևիկ Շահունյան

Հայ խորհրդարանականները Քեսաբի հայերի խնդիրների լուծման առաջարկներ են նախապատրաստել

Հայ խորհրդարանականները Քեսաբի հայերի խնդիրների լուծման առաջարկներ են նախապատրաստել

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը`ի դեմս պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի,  Նաիրա Կարապետյանի, Թևան Պողոսյանի և  Էդմոն Մարուքյանի, Սիրիայից և Լիբանանից վերադառնալուց հետո այցի արդյունքները ներկայացրել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:


Պատգամավորները ներկայացրել են Քեսաբում իրադարձությունների իրական պատկերը, այնտեղից Լաթաքիա տեղափոխված հայերի վիճակը, նրանց խնդիրներն ու կարիքները: Պատգամավորները նախապատրաստել են նաև Քեսաբի հայերի խնդիրների լուծմանն առնչվող մի շարք առաջարկներ, որոնք կարող են իրագործվել Հայաստանի իշխանությունների, հասարակական շրջանակների աջակցությամբ: 


Նշենք, որ հայկական խորհրդարանական պատվիրակությունն օրերս եղել է Լաթաքիայում, որտեղ ապաստան են գտել Քեսաբի հայերը Թուրքիայի կողմից հարձակումներից հետո: Հայ պատգամավորները հանդիպել են Լիբանանի և Սիրիայի ղեկավար շրջանակների, այդ թվում`նախագահ Ասադի հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն