Ուրբաթ, 31 Մայիսի 2013

Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը տեղեկություններ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վերաբերյալ բրազիլացի պատգամավորի հայտարարության մասին

Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը տեղեկություններ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վերաբերյալ բրազիլացի պատգամավորի հայտարարության մասին

Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը տեղեկություններ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վերաբերյալ Բրազիլիայի խորհրդարանի արտաքին կապերի և ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ Նելսոն Պելեգրինոյի հայտարարության մասին: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունում: ՙԵթե դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ունենա, ապա պարզաբանում կտրամադրի՚, - հաղորդել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Բրազիլիայի խորհրդարանի արտաքին կապերի և ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ Նելսոն Պելեգրինոն Բաքվում հայտարարել է, թե Բրազիլիայի խորհրդարանը կընդունի բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման վերաբերյալ: Նրա ասելով, բանաձևի ընդունման հարցը քննարկվել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, և որոշում է կայացվել բանաձևի մոտալուտ ընդունման մասին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն