Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը տեղեկություններ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վերաբերյալ Բրազիլիայի խորհրդարանի արտաքին կապերի և ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ Նելսոն Պելեգրինոյի հայտարարության մասին: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունում: ՙԵթե դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ունենա, ապա պարզաբանում կտրամադրի՚, - հաղորդել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Բրազիլիայի խորհրդարանի արտաքին կապերի և ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ Նելսոն Պելեգրինոն Բաքվում հայտարարել է, թե Բրազիլիայի խորհրդարանը կընդունի բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման վերաբերյալ: Նրա ասելով, բանաձևի ընդունման հարցը քննարկվել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, և որոշում է կայացվել բանաձևի մոտալուտ ընդունման մասին: