Շաբաթ, 29 Մարտի 2014

Երնջակյանը Արթուր

2014 թ. մայիսին Հայաստանը պատրաստ կլինի Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը

2014 թ. մայիսին Հայաստանը պատրաստ կլինի Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը

2014 թ. մայիսին Հայաստանը պատրաստ կլինի Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը, Երևանում մեկնարկած ՙՀայաստան-ՄՄ. հնարավորություններ և մարտահրավերներ՚ խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:


ՙՄայիսին Հայաստանն արդեն պատրաս կլինի ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը, որը կսկսի գործել 2015 թ. հունվարի 1-ից՚,- ասել է Քոչարյանը: Փոխնախարարը նշել է, որ պայմանագիրը և դրա բոլոր հավելվածները պետք է մանրամասն քննարկում անցնեն հանրապետության խորհրդարանում:


Պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը պետք է մինչև ընթացիկ տարվա վերջը մեծ աշխատանք կատարի գործող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, ավելացրել է նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն