2014 թ. մայիսին Հայաստանը պատրաստ կլինի Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը, Երևանում մեկնարկած ՙՀայաստան-ՄՄ. հնարավորություններ և մարտահրավերներ՚ խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
ՙՄայիսին Հայաստանն արդեն պատրաս կլինի ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը, որը կսկսի գործել 2015 թ. հունվարի 1-ից՚,- ասել է Քոչարյանը: Փոխնախարարը նշել է, որ պայմանագիրը և դրա բոլոր հավելվածները պետք է մանրամասն քննարկում անցնեն հանրապետության խորհրդարանում:
Պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը պետք է մինչև ընթացիկ տարվա վերջը մեծ աշխատանք կատարի գործող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, ավելացրել է նա: