Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո.Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել "Ղազախական ժողովրդական հեքիաթներ" գրքի՝ հայերեն առաջին նման հրատարակության շնորհանդեսը: Գիրքը Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի և գիտնական-գրականագետների ու թարգմանիչների կոլեկտիվի համատեղ աշխատանքի արդյունք է:
Գրքի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը ներկա էին Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՀՀ նախագահի գրասենյակի ներկայացուցիչներ, ԵՊՀ գիտնական - դասախոսներ, ուսանողներ:
Ներկաների առջև ելույթ է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով նշել է, որ "Ղազախական ժողովրդական հեքիաթները" արդեն 4 - րդ հիմնարար հրատարակությունն է, որը լույս է տեսել Հայաստանում Ղազախստանի դեսպանության և Պետական համալսարանի ու հայ գրականագետ-թարգմանիչների համագործակցության շնորհիվ: Նա նշել է, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոսներն ու Հայագիտության ինստիտուտի գիտաշխատողները վաղուց են համագործակցում Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի և Ղազախստանի այլ առաջատար գիտական և կրթական կենտրոնների գործընկերների հետ: Արդեն ավելի քան 10 տարի այդ կապերի շնորհիվ ԵՊՀ-ում գործում է ղազախերենի, Ղազախստանի պատմության և մշակույթի Աբայի անվան կենտրոնը, որը դարձել է հայ-ղազախական գիտակրթական համագործակցության ամուր կամուրջ:
Հանդիպմանը խոսվել է նաև այն մասին, որ հայ - ղազախական պատմամշակութային կապերին վերաբերող բազմաթիվ հոդվածներից և գիտական աշխատանքներից բացի, կենտրոնի աշխատանքի շնորհիվ, որը ղեկավարում է խոշոր հայ գիտնական-թյուրքագետ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, վերջին տարիներին հայերեն հրատարակվել են ղազախ մեծ բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ, լուսավորիչ և ղազախական գրավոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի ստեղծագործական ժառանգությունը և "Աբայի ուղին" կենսագրական գիրքը, ինչպես նաև <Ղազախական գրականության անթոլոգիա > հիմնարար ակադեմիական աշխատությունը և գիտամեթոդական ու գիտահանրամատչելի հոդվածների մի ամբողջ շարք:
Ելույթ են ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ընդգծել է կատարված աշխատանքի կարևորությունը, հատկապես, մատաղ սերնդի դաստիարակության և կրթության տեսանկյունից, ինչպես նաև Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, նշելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև գրական և կրթամշակութային կապերի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքներն ամուր հիմք ունեն, որը դրվել է դեռևս խորհրդային տարիներին: Նա ընդգծել է, որ այդ ժամանակ էլ մեծ ջանքեր են ներդրվել Ղազախստանում հայ բանաստեղծների և գրողների թարգմանությունների և հրատարակությունների կազմակերպման գործում: Հայ-ղազախական գրական կապերի հիմքում կանգնած էին հայ նշանավոր բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը և Պարույր Սևակը, որոնք բազմիցս հրատարակվել են ղազախերեն լեզվով:
Հայաստանում Ղազախստանի դեսպան Բուլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ներկաներին և, առաջին հերթին, բոլոր նրանց, ովքեր անմիջականորեն մասնակցել են "Ղազախական հեքիաթների" թարգմանությանը և հրատարակմանը: Նա անձամբ շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին գրքի հրատարակմանն աջակցելու համար, թարգմանիչներ ՝ մեծարգո գրականագետ, բանաստեղծ և թարգմանիչ Վարուժան Խաստուրին և երիտասարդ գիտնական-լեզվաբան Արման Սաֆարյանին, <Բզեզ> հրատարակչության ղեկավար Սուրեն Սահակյանին և գործարար - բարերար Արման Ալեքսանյանին՝ դեսպանության անունից նրանց հանձնելով շնորհակալագրեր:
Իր ելույթում Ղազախստանի դեսպանը նշել է, որ հայ-ղազախական բազմադարյա հոգևոր կապերի վառ վկայությունն են հին ձեռագրերի ինստիտուտում պահպանված բազմաթիվ կիպչակալեզու հայատառ միջնադարյան ձեռագրերը: Հայ գիտնականների աջակցությամբ Մատենադարանի ֆոնդերից ստացվել են Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի պատմության վերաբերյալ 40 աշխատությունների պատճեններ: Մատենադարանի ղեկավարության աջակցությամբ հաջորդ տարի նախատեսվում է հրատարակել այդ եզակի ձեռագրերի ժողովածուն՝ գիտնականների և ընթերցողների լայն շրջանակի համար:
Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2024 13:27
Արմինֆո.Under the directive of the President of Kazakhstan, K.K. Tokayev, a new visa type, the Neo Nomad, has been introduced. This visa targets so-called 'modern nomads'—foreign tourists who combine work with travel. >>> |
Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2024 13:25
Արմինֆո Kazakhstan set a new record in higher education with 35 universities featured in the QS Asia University Rankings 2025, a ranking of Asia’s best universities, the Ministry of Science and Higher Education reported on Nov. 6. >>> |
Երեթշաբթի, 5 Նոյեմբերի 2024 10:55
Արմինֆո. Բախվելով առկա մարտահրավերներին և հակամարտությունների աճող ռիսկերին՝ Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և միջքաղաքակրթական երկխոսությանը: Այդս մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդում է Le Figaro-ն։ >>> |
Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024 12:34
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում նշված է. >>> |
Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024 15:53
Արմինֆո.Հոկտեմբերի 25-ին Ղազախստանը նշում է երկրի գլխավոր տոնը՝ Հանրապետության օրը։ Սա երկրի նորագույն պատմության ամենակարևոր օրն է՝ Ղազախստանի պետական ինքնիշխանության ձեռք բերման խորհրդանիշը։ Տոնը նշանավորում է ոչ միայն քաղաքական անկախությունը, այլև Ղազախստանի ժողովրդի ձգտումը՝ կառուցելու ուժեղ և բարգավաճ պետություն։ >>> |
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024 12:59
Արմինֆո.Տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հանդիպումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում, ինչը կարևոր քայլ էր երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում: >>> |
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024 11:55
Արմինֆո. Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կալիբեկ Կուանիշբաևի անվան Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը: >>> |
Երեթշաբթի, 15 Հոկտեմբերի 2024 16:29
Արմինֆո.he CICA Secretariat successfully hosted the annual CICA Day Football Tournament, bringing together teams from the diplomatic missions of six CICA Member States and one international organization. This year's participants included representatives from China, Kazakhstan (Ministry of Foreign Affairs of Kazakhstan), Republic of Korea, Russia, Türkiye, Uzbekistan, and the Islamic Organization for Food Security (IOFS), alongside the CICA Secretariat. >>> |
Երեթշաբթի, 15 Հոկտեմբերի 2024 16:12
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի իր գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս Ալմաթիի հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար: >>> |
Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024 16:12
Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: >>> |
Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024 12:59
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ >>> |
Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024 15:33
Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Ղազախստանի մայրաքաղաք կմեկնի Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: >>> |
Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024 13:22
Արմինֆո.Ղազախստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ քայլերը ՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ հոկտեմբերի 8-ին Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։ >>> |
Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024 12:55
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոիգելդիևի գլխավորած պատվիրակությանը: >>> |
Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024 17:45
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։ >>> |
Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024 16:09
Արմինֆո. >>> |
Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024 10:23
Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: >>> |
Երեթշաբթի, 17 Սեպտեմբերի 2024 16:37
Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը այցելել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ): >>> |
Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024 12:16
Արմինֆո. "Երեւանյան երկխոսություն" միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալիբեկ Կուանտիրովի հետ: >>> |
Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2024 15:23
Արմինֆո.Ղազախստանի և Ադրբեջանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: >>> |