Ի տարբերություն 2015-ի, որը ղարաբաղյան հակամարտության կողմերին բազմաթիվ զոհեր բերեց ԵԱՀԿ ՄԽ կողմից համակարգվող կարգավորման գործընթացում լճացման ֆոնին, 2016 թվականի հունվարը նշանավորվել է հարաբերական անդորրով: Ձեր կարծիքով, արդյո՞ք այլ պատճառներ կան, Ադրբեջանում սոցիալ-տնտեսական պայթունավտանգ իրավիճակից բացի, և արդյո՞ք առկա միտումները թույլ են տալիս ինչ-որ տեղաշարժեր ակնկալել հակամարտության կարգավորման հարցում 2016 թվականին:
Ստիպված եմ տխրեցնել Ձեզ, բայց ընթացիկ տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրական դինամիկա ակնկալելու հարկ չկա: Եվ այստեղ հարցը ոչ թե միայն հենց այդ հակամարտության և հատկապես այդ տարածաշրջանի յուրահատկությունն է, թեև, անշուշտ, յուրահատկություն այստեղ կա, այլ` պայթյունավտանգ Մերձավոր և Միջին երևլքին մոտ լինելը, որտեղ շարունակում են ուժը պահպանել մի շարք արմատական իսլամական հոսանքներ, ինչն, իհարկե, լավագույնս չի անդրադառնում Կովկասում առկա իրավիճակի վրա: Այսօր ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ տնտեսությունում և ֆինանսական ոլորտում խորացող խնդիրների ֆոնին հիմնական միջազգային խաղացողներին ձեռնտու է իրավիճակի ապակայունացումը երկրագնդի ցանկացած կետում: Եվ որքան ավելի թեժ լինի այդ ապակայունացումը, այնքան ավելի լավ, հաշվի առնելով, որ պատերազմը թույլ է գալիս դուրս գրել շատ բան, այդ թվում` վրիպումները ոչ միայն տնտեսությունում, այլև դիվանագիտությունում:
Իրանի նկատմամբ ՙմիջուկային՚ պատժամիջոցների վերացումն առաջին հայացքից նոր տնտեսական և /ինչու՞ոչ/ աշխարհաքաղաքական հնարավորություններ է բացում Հայաստանի առջև, մասնավորապես՝ հանրապետությունը հարավի և հյուսիսի իջև տարանցիկ երկիր վերածելու հետ կապված: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ ուղղությամբ, և կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը մասնակցել նման նախագծերի:
Իրանի նկատմամբ բազմամյա պատժամիջոցների չեղարկումը Կովկասում և Միջին Արևելքում Մեծ խաղի նոր էջ է բացում: Հասկանալի է, որ նման մասշտաբային տեղաշարժերը կփոխեն նաև խաղում ներգրավված խաղացողներից յուրաքանչյուրի դերը: Թե ինչպիսին այն կլինի, ժամանակը ցույց կտա: Բայց արդեն այսօր կարելի է խոսել նոր հնարավորությունների մասին, այդ թվում՝ Հայաստանի համար: Ես, այնուամենայնիվ, չէի գերագնահատի իրավիճակը և մեծ հույսեր չէի կապի Հայաստանի տարանցիկ կարգավիճակի հետ. ժամանակակից աշխարհի տնտեսական կարևոր տարածաշրջանները միավորող գլոբալ ուղիների նախագծերը մի քիչ այլ կողմում են գտնվում: Այլ բան է, որ նոր պայմաններում միայն մեծանում է հայկական Սփյուռքի դերն ու նշանակությունը, որն ամուր արմատներ ունի երկրների մեծ մասում, որոնց տարածքով կանցնեն այդ նույն տրանսպորտային ճանապարհները: Ահա այստեղ մտածելու բան կան: Դեռ մի քանի տարի առաջ՝ եվրասիական ինետգրացիոն գործընթացների սկզբում, մեր հարցազրույցներում Հայաստանին՝ որպես դարպաս դեպի նոր գլոբալ աշխարհ, դիտարկելու վերաբերյալ կարծիք էինք հայտնում: Այդ ժամանանակ մեր առաջարկները քչերը լրջորեն ընկալեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, բայց կյանքն այնպես դասավորվեց, որ այսօր այդ նույն մեր առաջարկները կրկին, ավելի քան երբևէ, ակտուալ են: Հայկական Սփյուռքի նոր դերն ու նշանակությունն էլ կարող է առանցքային լինել Հայաստանի համար՝ աշխարհաքաղաքական մեծ խաղի պայմաններում: Պետք է հաշվի առնել, որ 2016 թվականը ֆինանսատնտեսական նոր համաշխարհային համակարգի հիմք դնող կարևոր տրանսֆորմացիաների տարի է: Ավարտվում է տնտեսական երկու հզոր կենտրոնների՝ Խաղաղօվկիանոսյան և Անդրատլանտյան տնտեսական գործընկերությունների՝ ձևավորումը, թափ են առնում եվրասիական ինտեգրման գործընթացները, իրատեսական են դառնում Նոր մետաքսի ճանապարհի շրջանակներում նախագծերը: Բոլոր այդ գործընթացները կվերափոխեն առաջիկա տասնամյակների տնտեսության պատկերը, և կարևոր է, որ Հայաստանը ևս մասնակցի դրանց՝ ոչ միայն որպես ԵՏՄ անդամ, այլ նաև որպես ինքնիշխան պետություն՝ իր ազգային նպատակներով ու շահերով: Այս առումով, գտնում եմ, որ ժամանակն է վերադառնալ Հայաստանի համար միջինժամկետ հեռանկարի մեր սցենարին և դիտարկել այն՝ որպես դարպաս դեպի նոր գլոբալ աշխարհ:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտային իրավիճակը կարո՞ղ է արդյոք Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի ղեկավարությանը Մոսկվայի և Անկարայի միջև ընտրության առջև կանգնեցնել, ինչպես Երևանի հետ տեղի ունեցավ 2013 թ. սեպտեմբերի 1-ին:
ՙԿամ-կամ՚ ոճով անտագոնիստական տարբերակներն այսօրվա պայմաններում անհնար են: Հայաստանից էլ ոչ ոք նման բան չի պահանջել: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ ում հետ գործընկերային և դաշնակցային հարաբերություններ կառուցել: Գիտեմ, որ, օրինակ, Հայաստանի ապագայի սցենարներից մեկի համաձայն, առաջարկվում էր այն հումորի համաշխարհային մայրաքաղաք դարձնել… Ըստ որում, դա առաջարկվել է ոչ թե դրսից ինչ-որ մեկի, այլ՝ հայկական ընտրախավի ներկայացուցիչների կողմից: Հնարավոր է, հենց այդպես են նրանք պատկերացնում իրենց երկրի ապագան: Բայց որևէ գլոբալ նախագծի մասին այնտեղ խոսք անգամ չի եղել: Այլ բան է, որ Բաքուն կարող է տարածրջանային բարդ իրավիճակն օգտագործել սեփական շահերի համար՝ փորձելով ուժով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն, Մոսկվայի, ինչպես նաև համաշխարհային այլ կենտրոնների, օրինակ՝ Պեկինի, ներկայիս մասնակցության մակարդակը տարածաշրջանային հարցերին, ակնհայտորեն չի նպաստում լարվածության աճին: Հակամարտության սրացումը չի բխի Մոսկվայի շահերից, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի այն հրահրող երկրի նկատմամբ Մոսկվայի կտրուկ դեմարշին: Իսկ վերջին տարիների փորձը վկայում է, որ առանց այդ էլ անկայուն իրավիճակի հետագա սրացումը կհանգեցնի աղետի ոչ միայն տնտեսությունում, այլ նաև սոցիալական ոլորտում. հաղթողներ հաստատ չեն լինի:
Ձեր կարծիքով, Չինաստանի նախաձեռնած ՙՄետաքսի ճանապարհը՚ և Ռուսաստանի Եվրասիական ինտեգրման նախագիծն արդյո՞ք փոխլրացման հեռանկարներ ունեն՝ հաշվի առնելով, որ ՙՄետաքսի ճանապարհի՚ որոշ մասն անցնում հետխորհրդային տարածության տարածքով, որը Մոսկվան շարունակում է իր կենսական շահերի գոտի համարել: Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և ԵՄ մասնակցությամբ ու Ռուսաստանի շրջանցմամբ Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրման Չինաստանի պիլոտային նախագիծը, կարծես, քիչ է վկայում այդ մասին…
Խոսել այն մասին, որ ինչ-որ մեկը պետք է զոհաբերի սեփական շահերը և իր ազգի ապագան՝ ի հաճույս դաշնակիցների, այնքան էլ ճիշտ չէ:Վերջին տարիներին մենք չենք հոգնում կրկնել, որ անցել է ՙկթու կովերի՚ ժամանակը, որ այսօր հարաբերությունները կառուցվում են բացառապես փոխադարձ օգուտի և պրագմատիզմի հիման վրա: Նման վիթախարի նախագծերում, ինչպիսին Նոր մետաքսի ճանապարհն է, որը կմիավորի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների շուկաները, ինչպես նաև կընդգրկի Հնդկական օվկիանոսի շուկաները, իսկ դա արդեն ավելի մեծ է, քան մոլորակի բնակչության կեսը, անհրաժեշտ է պարզորոշ պատկերացնել յուրաքանչյուրի տեղն ու դերը: Ըստ էության, Չինաստանն այսօր այդպես էլ վարվում է: Դա Չինաստանի նախագիծն է, և այն դա զարգացնում է այնպես, ինչպես հարկավոր է համարում սեփական ազգային շահերին հասնելու համար: Իր շահերն ունի նաև Մոսկվան: Այն իրականացնում է դրանք, այդ թվում՝ Եվրասիական միության նախագծի միջոցով, ինչն, անշուշտ, կփոխգործակցի Մետաքսի ճանապարհի նախագծի հետ: Եվ այստեղ, բնականաբար, Մոսկվայից ավելի ակտիվ դիրքորոշում է պահանջվում:
Ինչպե՞ս եք պատկերացնում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտի իրական պատճառները, ինչպես նար դրա հեռանկարները՝ հաշվի առնելով սուննիական Էր-Ռիյադին ջակցելու պատաստակամության վերաբերյալ Իսլամաբադի նախաձեռնությունը: Ինչպիսի՞ն է ԱՄՆ դերն այդ դիմակայությունում:
Էր-Ռիյադի և Թեհրանի միջև հարաբերությունների այդքան կտրուկ սրացումը անսպասելի էր շատերի համար՝ չնայած տարածաշրջանում իրավիճակի մշտադիտարկումը վկայում էր, որ դա պետք է պատահեր, և հարցը միայն ընդհարման ամսաթվի և մասշտաբի մեջ էր: Վերջին տարիներին չափազանց շատ բան էր միահյուսվում այդ երկու տարածաշրջանային խաղացողների շուրջը:
Նշված իրադարձությունները նույն նոր Մեծ խաղի գործողություններից մեկն են, որում գլխավոր ջութակները նվագում են Լոնդոնը, Թել Ավիվը և Վաշինգտոնը, ըստ որում՝ հենց նույն հերթականությամբ: Ըստ որում, կարևոր է հասկանալ, որ հիշյալ կոնֆլիկտը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Միաժամանակ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ հրապարակային հաշտեցման գնալ՝ իրավիճակի ապակայունացման նպատակով:
Թե՛ նավթի գների անկումը, թե՛ ռուբլու արժեզրկումը Սիրիայում Ռուսաստանի գործողության դադարեցման պատճառ չհանդիսացան: Ուկրաինայի շուրջ հակամարտությունում առայժմ ժամանակավոր անդորր է: Աստիճանաբար պատժամիջոցներից ազատվող Իրանի օրինակն ակնհայտորեն ցույց տվեց ԱՄՆ և Եվրոպայում իր դաշնակիցների պատժամիջոցային քաղաքականության անհաջողությունը: Ձեր կարծիքով արդյո՞ք Վաշինգտոնում Ռուսաստանի առնչությամբ ՙպլան Բ՚ գոյություն ունի, թե՞ ամերիկացիներն, այնուամենայնիվ, ստիպված են ինչ-որ կերպ պայմանավորվել Մոսկվայի հետ:
Այսօր Վաշինգտոնում ավելի շատ մտահոգված են 2007-08 թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքներով, որոնք փլուզման եզրին կանգնեցրեցին ամբողջ ամերիկյան տնտեսությունը, քան՝ Ռուսաստանի հետ հարաբերություններով: Պետք է պատշաճը հատուցել համաշխարհային ֆինանսական էլիտային և վերջինիս ներկայացուցիչներին, ովքեր գիտակցեցին, որ խեղդել ճգնաժամը՝ միացնելով տպագրական հաստոցը, չի ստացվի: Գիտակցվել է համաշխարհային տնտեսության կառուցվածքում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք կկայունացնեն իրավիճակը և հնարավորություն կտան դոլարին շարունակել գոյատևել՝ որպես համաշխարհային հիմնական արժույթ: Որպես նման վիթխարի տանսֆորմացիա՝ ընտվել են Խաղաղօվկիանոսյան և Անդրատլանտյան տնտեսական գործընկերությունների նախագծերը, որոնց ստեղծման ուղղությամբ էլ աշխատել է ամերիկյան դիվանադիտությունը: Դրանց ավարտը կնշանավորի համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի նոր դարաշրջան՝ ԱՄՆ դոլարի իշխանության ներքո: Այժմ այն ամենը, ինչ, այսպես թե այնպես, խանգարում է նախագծի իրականացմանը, Վաշինգտոնի և Լոնդոնի կարծիքով, պետք է վերացվի: Իսկ այն ամենը, ինչ լրացնում է դրանք, պետք է ներգրվի ամերիկյան նախագծում: ՙՄետաքսի ճանապարհ՚ նախագիծն ընդհանուր առմամբ տեղավորվում է հիշյալ ռազմավարության մեջ, իսկ ահա Եվրասիական միության նախագիծը՝ ոչ: Այստեղից էլ Ռուսաստանի վերջին տարիների բոլոր խնդիրները՝ Դոնբասից մինչև Դամասկոս: Մոսկվայի դիրքորոշումից էլ, ըստ էության, կախված է վերջինիս ապագան: Մեր երկրի դիրքորոշումն աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաներում բավականին հստակ սահմանված է. մենք հետամուտ ենք այդ դիրքորոշմանը, նշանակում է՝ հաղթանակը մերն է լինելու: Ռուսաստանն, ի թիվս այլ բաների, այնպիսի հաղթաթուղթ ունի, ինչպես՝ Հյուսիսային ծովային ճանապարհը, որը կարող է միավորել Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները՝ ավանդական ռիսկերի գոտուց դուրս: Հաշվի առնելով, որ վերջինիս տնտեսական արդյունավետույթունն այսօր շատերին է գրավում՝ տրանսպորտային միջանցքների ապագա նախագծի համար այն չափազանց հետաքրքիր է: