Ուրբաթ, 28 Հունիսի 2013

Փակ շուկան ներսից արդեն հարկերի է բաժանվել

Փակ շուկան ներսից արդեն հարկերի է բաժանվել

 Փակ շուկայի շուրջ սկանդալները չեն հանդարտվում: Հունիսի սկզբին Երևանիք քաղաքապետարանը հայտարարել էր շենքի հետևի մասի երկաթբետոնե կառուցվածքների ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի մասին, սակայն ճարտարապետները համոզված են, որ դա սոսկ գործողությունների իմիտացիա է, որը նպատակաուղղված է գործերի իրական վիճակի քողարկմանը: Ինչպես հունիսի 28-ին հաղորդել է Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը, ներսից Փակ շուկան արդեն հարկերի է բաժանվել, ինչը հակասում է շեննքի նախնական տեսքի վերականգնման վերաբերյալ հայտարարություններին:

Օմբուդսմենի գրասենյակում Փակ շուկայի խնդրի շուրջ քննարկումներում Մինասյանը վրդովմունքով նշել է, որ արդյունքում` ոչ մի կառույց, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանը, չի կարող ապահովել հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությունը: Ընդ որում նա նշել է, որ ճարտարապետները հազիվ են զսպում Փակ շուկայի  մոտ բողոքի տևական ակցիա անցկացնելու ցանկությունը: Նրա ասելով, Ճարտարապետների միության բոլոր անդամները համակարծիք են այն հարցի շուրջ, որ Փակ շուկայի նախնական տեսքը պետք է վերականգնվի:

Միևնույն ժամանակ փարձագետները բախվում են այդ խնդրի նկատմամբ պաշտոնատար անձանց լիակատար անտարբերությանը: Օրինակ, օմբուդսմենի գրասենյակում քննարկմանը մասնակցելու էին հրավիրվել, մասնավորապես, Մշակույթի նախարարության,  Գլխավոր դատախազության, Փակ շուկայի սեփականատեր ընկերության ներկայացուցիչներ: Սակայն միջոցառմանը ներկա էին միայն Քաղաաշինության նախարարության և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, թեև, ինչպե նշել է Մինասյանը, ելնելով Փակ շուկայի կարևորությունից, քննարկումներին պետք է ներկա լինեին մշակույթի և քաղաքաշինության փոխնախարարները, ինչպես նաև Երևանի գլխավոր ճարտարապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն