Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի ՙՓարաջանով՚ ֆիլմը ներառվել է Տալինի ՙՏյոմնիե նոչի՚ կինոփառատոնի մրցութային ծրագրում: Փառատոնը մեկնարկում է նոյեմբերի 15-ին: ՙՓարաջանովից՚ զատ հաղթանակի համար կպայքարեն ևս 18 ֆիլմեր Ֆրանսիայից, Չինաստանից, Բելգիայից, Ճապոնիայից և այլ երկրներից:
Հիշեցնենք, որ Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի ՙՓարաջանով՚ ֆիլմը ներառվել է ՙՕսկար՚ կինոմրցանակի հավակներդների երկար ցուցակում: Ֆիլմը պատմում է Վարպետի կյանքի երեք շրջանների մասին. ՙՄոռացված նախնիների ստվերները՚ ֆիլմի նկարահանման գործընթաց, բանտարկություն, խաղաղ կյանք Թբիլիսիում: ՙՓարաջանով՚ ֆիլմի գլխավոր դերը կատարել է ռեժիսոր Սերժ Ավետիքյանը: