Եվրամիությունն սպասելու է դեկտեմբերի 2-ի իրադարձությունների հետաքննությանը, դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:
ՙԱյն փաստը, որ Հայաստանի իշխանությունները թույլ են տվել անցկացնել բողոքի այդ ակցիան, խոսքի ազատության դրսևորում է: Հուսով եմ, որ ամեն բան կիրականացվի օրենքի շրջանակներում՚,- նշել է դիվանագետը:
Դեկտեմբերի 2-ի վաղ առավոտից Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի, ինչպես նաև Մաքսային միությանը երկրի անդամակցման վերաբերյալ փաստաթղթերի հնարավոր ստորագրման հետ: Ակցիաների ընթացքում ընդհարումներ են տեղի ունեցել ակտիվիստների և իրավապահների միջև: Երեկոյան արդեն 110 մարդ բերման էր ենթարկվել: