Հայ ավտոմոբիլիստները բողոքում են
աշխատավարձերի 6.6-13% նվազման դեմ, որը տեղի կունենա կենսաթոշակային
բարեփոխումների արդյունքում: Այդ նպատակով «Ես դեմ եմ աշխատավարձերի 6-13% նվազմանը»
երիտասարդական նախաձեռնության մասնակիցներն սկսել են ցանկացողներին բաժանել անվճար
կպչուն պիտակներ:
Ակցիայի մասնակիցների խոսքերով, արդեն բաժանվել են մոտ
700 պիտակներ: Այն բանից հետո, երբ դրանք կփակցվեն ավտոմոքենաների ապակիների վրա,
նախաձեռնողները մասնակիցներին խնդրում են ուղարկել իրենց լուսանկարները [email protected]
հասցեով, նախաձեռնության Facebook-ի էջում դրանք տեղադրելու և քաղաքացիներին ոգեշնչելու և անարդարացի
«բարեփոխումների» դեմ միավորելու համար:
Շարժմանը միանալ բոլոր ցանկացողներին կազմակերպիչները խնդրոմ են գրել նշվսծ
էլեկտրոնային հասցեով:
Նշենք, որ կենսաթոշակային
կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի
հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր:
Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի
քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման
մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի
համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար
անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի
5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25
հազ.դրամից ոչ ավել): Հատկանշական է, որ տխրահռչակ 5%-ով կգանձվի ոչ թե «մաքուր»,
այլ «կեղտոտ» աշխատավարձը, այսինքն, բոլոր սոցիալական վճարումների հետ միասին: Այսպիսով,
իրականում քաղաքացիները կկորցնեն իրենց իրական եկամուտների ոչ թե 5%, այլ 6,6%-ից
մինչեւ 13%-ը: Իշխանությունների այս «նախաձեռնությունը», հասկանալի պատճառներով,
առաջացրել է հայ հասարակության դիմադրությունը: Ինչն ուղեկցվում է բողոքի բազմամարդ
ակցիաներով, ինչպես նաև կենսաթոշակային պարտադիր բարեփոխումները չեղյալ համարելու
պահանջներով: