Ռուսաստանն ուժեղացնում է 102-րդ ռազմակայանը, վարձակալել է ՙԷրեբունի՚ օդանավակայանը: Ի՞նչ նպատակով է դա արվում, ու՞մ դեմ է ուղղված այդ ուժեղացումը և որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի շահերին:
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության դիտարկվող ամրապնդումն ուղղված է հենց այն նույն պետությունների դեմ, որոնց դեմ ուղղված էր ԽՍՀՄ գոյության տարիներին, առաջին հերթին` ընդդեմ Թուրքիայի: Եվ այդ համատեքստում Ռուսաստանը ժամանակին մեծ սխալ գործեց` տեղի տալով Վրաստանին և քանդելով տարածաշրջանում իր ռազմակայանների կուռ համակարգը` Ախալքալաքի և Բաթումի ռազմակայանների դուրսբերմամբ: Այդ պատճառով Հայաստանում դիտարկվող ռուսական
102-րդ ռազմակայանի ամրապնդման մեջ զարմանալի ոչինչ չկա` հաշվի առնելով, որ Եվրասիական միության հիմնական հաղթաթուղթը դրա մասնակիցների անվտանգության ապահովումն է:
Կարծում եմ, որ Հայաստանի համար այդ հարցն հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով, որ տարածաշրջանում նոր պատերազմի սպառնալիքը, այսպես ասենք, չի նվազում: Իսկ հաշվի առնելով Թուրքիայում առկա ներքին գործընթացները, Ադրբեջանի գործընթացների յուրօրինակությունը և անհամարժեքության ընդհանուր աճը տարածաշրջանում ամբողջությամբ վերցրած` 102-րդ ռազմակայանը պետք է ամրապնդվի և առավելագույնս պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած շրձադարձի: Խոսքը վերաբերում է ինչպես Հայաստանի պաշտպանությանը, այնպես էլ, բնականաբար, Ռուսաստանի շահերի պաշտպանությանը: Ուստի, իմ կարծիքով, գործընթացը միանգամայն տրամաբանական է և հիմնավորված:
Ձեր կարծիքով, արդյոք ԽՍՀՄ նախկին հանրապետություններին իր կողմը գրավելու Ռուսաստանի ձգտումը տեղավորվում է Բիրյուլեվոյի ադրբեջանցի մարդասպանի, ՙ18 մարդու մահվան պատճառ դարձած հայի՚ առնչությամբ ԶԼՄ-ների` իշխանությունների նախաձեռնությամբ բարձրացրած հիստերիայի մեջ: Արդյո՞ք հակասություններ չեք տեսնում:
Բանն այն է, որ մարդիկ, որոնց մասին դուք խոսում եք, բացարձակ անմեղ չէին կատարվածում:
Ոչ ոք դա չի ասում…
Բիրյուլեվոյի դեպքում խնդիրն ամենևին այն չէր, որ ադրբեջանցի Զեյնալովն սպանեց ռուս երիտասարդ Շչերբակովին: Խնդիրն այն է, որ անվերահսկելի միգրացիան արդեն զայրացրել է Մոսկվային, ինչպես նաև ռուսական այլ քաղաքների: Որպես մոսկվացի`կարող եմ ասել, որ միգրացիոն իրավիճակը բացասական փոփոխության է ենթարկվում: Այսօր խոսքը վերաբերում, ոչ ավել, ոչ պակաս, ներգաղթյալների գետտոների ստեղծմանը, փաստացի դրանք արդեն Մոսկվայում կան, ինչի վառ օրինակն է Բիրյուլեվոն: Անշուշտ, նման իրավիճակը Մոսկվայի բնակիչներին ուրախացնել չի կարող և չի կարող նաև նորմալ համարվել: Նույնիսկ տնտեսական առումով այն արդարացված չէ: Իսկ հայ վարորդ Հարությունյանի պատմությունը ողբերգական պատահականություն էր: Հրաչյա Հարությունյանին կարելի է միայն ցավակցել: Եթե Հարությունյանը պատահաբար մեկ մարդու մահվան պատճառ դառնար, դա սովորական պատահարների խրոնիկայի շրջանակներից դուրս չէր գա:
Դուք գտնում եք, որ պետության մակարդակով դա չի արվե՞լ:
Պետության մակարդակով իրավիճակը չի բորբոքվել: Դրա համար հարկավոր է նայել, թե որքան հայ և ադրբեջանցի է բնակվում Ռուսաստանում: Կրասնոդարի երկրամասի հարավը և, մասնավորապես, Սոչին, վաղուց դե-ֆակտո հայկական են դարձել, ինչն ամենևին ոչ բոլորին է ուրախացնում: Այնուամենայնիվ, նման հարցեր դաշնային և ռեգիոնալ մակարդակով մեզ մոտ չեն քննարկվում, և դա շատ բանի մասին է խոսում: Այդ պատճառով արտակարգ իրավիճակների քննարկումը, ցավոք, չափազանց հուզականություն են ձեռք բերում: Եթե հայի փոխարեն,
օրինակ, ամերիկացի լիներ, ԶԼՄ-ները նույն եռանդով ամերիկյան թեման կարծարծեին:
ՆԱՏՕ-ի ֆորպոստի դերը կորցնելուց հետո թուրքական ՙզրո խնդիրներ հարևանների հետ՚ քաղաքականությունը փոխակերպվել է ՙզրո հարևաններ`առանց խնդիրների՚ քաղաքականության, ինչից հետո Թուրքիան ձախողվեց Սիրիայում, և այսօր քրդական ինքնավարություն է ձեռք բերել հարավային սահմաններում: Այնուամենայնիվ, Անկարան ձգտում է Հարավային Կովկասում առաջխաղացման: Մեկնաբանեք նման քաղաքականության հեռանկարները:
Չնայած Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի ֆորպոստի դերի ակնհայտ կորստին, ՙզրո խնդիրներ հարևանների հետ՚ թուրքական քաղաքականության տապալմանը, Սիրիայում
ձախողմանը`Թուրքիան
այսօր
օբյեկտիվորեն
տարածաշրջանում
իր
ազդեցության
ուժեղացման
լուրջ
հեռանկարներ
ունի:
Այսօր
Թուրքիայում
հսկայական
երիտասարդ
էներգիա
է
կուտակվել,
որը
հարկավոր
է
ինչ-որ տեղ ուղղել,
քանի
որ
թուրքական
շուկան
չափազանց
նեղ
է
դրա
համար:
Եվ
թուրք
հասարակության
եռանդունության
խիստ
պակաս
է
զգացվում
Ռուսաստանում:
Կարծում
եմ,
որ
ողջ
այդ
եռանդունությունը
իսլամիստական
երանգ
կստանա,
ինչը
թելադրում
է
իրադարձությունների
բնական
ընթացքը:
Այսինքն`այն չի լինի ազատական,
զուրկ
կլինի
եվրոպական
կողմնորոշումից:
Թուրքիան
արդեն
ոչ
ֆորմալ
կերպով
հրաժարվել
է
Եվրամիությունում
հայտնվելու`բացարձակ
անիրականանալի
մտադրությունից:
Մնում
է
միակ
տարբերակը`քաղաքական
իսլամիզմը:
Նման իսլամիզմը շատ լավ տեղավորվում է պանթուրանիստական նախագծերում: Առավել
ևս,
որ
հետխորհրդային
տարածքում
բնակվող
թյուրքական
ժողովուրդները
ինչ-որ պատմական
ընդհանրություն
են
զգում
թուրքերի
հետ:
Այդ
ընդհանրությունը
պետք
չէ
բացարձականացնել
Օսմանյան
կայսրության
փլուզումից,
այլ
իրադարձություններից
հետո:
Այնուամենայնիվ,
այդ
թեման,
չնայած
համաշխարհային
մասշտաբով
Թուրքիայի
կոորդինատների
փոփոխությանը,
այդ
չի
մոռացվել:
Եվ
այսօր
տպավորություն
է
ստեղծվում,
որ
Թուրքիան
աստիճանաբար
քաղաքական
իսլամի
ուղին
է
ընտրում,
որով
էլ
կշարունակի
ընթանալ:
Վրաստանում
թուրքական
քաղաքական,
տնտեսական
և
կրոնական
ազդեցությունն
ակնհայտ
է:
Եվ
Աջարիան
դրա
վառ
օրինակն
է:
Թուրքական
ազդեցության
աճն
այսօր
տեսնում
ենք
նաև
Աբխազիայում`չնայած
աբխազները
ձգտում
են
ազգային
պետություն
կառուցել:
Հայաստանում
Թուրքիայի
քաղաքական
ազդեցության
աճ,
մեղմ
ասած,
չի
սպասվում:
Իսկ
թուրքական
տնտեսական
ներկայության
աճը
ձեր
երկրում,
կարծում
եմ,
խիստ
չափազանցված
է:
Կոորդինատների առկա նոր համակարգում հայ-թուրքական հարաբերություններն արդյո՞ք հեռանկար
ունեն:
Կոորդինատների առկա նոր համակարգում հայ-թուրքական հարաբերությունները հեռանկար չունեն,
եթե,
իհարկե,
Հայաստանը
չհրաժարվի
իր
պետականությունից,
ինչը,
վստահ
եմ,
հասկանալի
պատճառներով
տեղի
չի
ունենա:
Անհամարժեքությունն,
այնուամենայնիվ,
այնդան
հեռուն
չի
գնացել:
Հասկանալի
է,
որ
Թուրքիան
կմեծացնի
Հայաստանի
նկատմամբ
ճնշումը,
այդ
թվում`
Ադրբեջանի
միջոցով,
և
դա
նորմալ
է:
Այն,
որ
հայ-թուրքական
հարաբերությունների
կարգավորման
ցանկացած
նախագիծ
անմիջականորեն
կառնչվի
ղարաբաղյան
հակամարտության
կարգավորմանը,
նույնպես
ակնհայտ
է:
Շատ
զվարճալի
էր
դիտարկել,
թե
այդ
փաստն
ինչպես
էր
համառորեն
հերքվում
«ֆուտբոլային
դիվանագիտությանե
ամենասկզբում,
սակայն
հետո,
այնուամենայնիվ,
հայտնվեց
օրակարգում:
Ղարաբաղի
խնդիրը
այսօր
դե-յուրե
անլուծելի
է,
թեև
դե-ֆակտո
այն
վաղուց
լուծված
է`
միջազգային
ճանաչման
սպասող
Լեռնային
Ղարաբաղի
Հանրապետության
ստեղծմամբ:
Եվ
հարկ
չկա
ակնկալել
այդ
պետության
վերադարձ
Ադրբեջանի
կազմ,
դա,
պարզապես,
անհնար
է:
Ադրբեջանի
կազմ
ԼՂՀ
վերադարձ
նախատեսող
աշխարհաքաղաքական
փոխդասավորություն
պարզապես,
գոյություն
չունի:
Բացի,
իհարկե,
Հայաստանի
և
Լեռնային
Ղարաբաղի ջնջումը երկրի երեսից: Փառք Աստծո, որ նման ուրվագիծը չափազանց ֆանտաստիկ է և անիրագործելի նրանց կողմից,
ովքեր
շարունակում
են
դրան
ձգտել:
Ուստի
ես
չափազանց
հոռետեսորեն
եմ
վերաբերվում
տեսանելի
ապագայում
Թուրքիայի
կողմից Հայաստանի ապաշրջափակման հարցին: Եվ, ընդհանրապես,
անհասկանալի
է,
թե
արդյոք
դա
այդքան
հարկավոր
է
Հայաստանին
և
հենց`
Թուրքիային: