Arminfo.info



 Ուրբաթ, 31 Հունվարի 2014

Ստեփանյան Դավիթ

Յանա Ամելինա. Ադրբեջանի կազմ ԼՂՀ վերադարձ նախատեսող աշխարհաքաղաքական փոխդասավորություն գոյություն չունի

Յանա Ամելինա. Ադրբեջանի կազմ ԼՂՀ վերադարձ նախատեսող աշխարհաքաղաքական փոխդասավորություն գոյություն չունի

 


Ռուսաստանն ուժեղացնում է 102-րդ ռազմակայանը, վարձակալել է ՙԷրեբունի՚ օդանավակայանը: Ի՞նչ նպատակով է դա արվում, ու՞մ դեմ է ուղղված այդ ուժեղացումը և որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի շահերին:


 


Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության դիտարկվող ամրապնդումն ուղղված է հենց այն նույն պետությունների դեմ, որոնց դեմ ուղղված էր ԽՍՀՄ գոյության տարիներին, առաջին հերթին` ընդդեմ Թուրքիայի: Եվ այդ համատեքստում  Ռուսաստանը ժամանակին մեծ սխալ գործեց` տեղի տալով Վրաստանին և քանդելով տարածաշրջանում իր ռազմակայանների կուռ համակարգը` Ախալքալաքի և Բաթումի ռազմակայանների դուրսբերմամբ: Այդ պատճառով Հայաստանում դիտարկվող ռուսական
102-րդ ռազմակայանի ամրապնդման մեջ զարմանալի ոչինչ չկա` հաշվի առնելով, որ Եվրասիական միության հիմնական հաղթաթուղթը դրա մասնակիցների անվտանգության ապահովումն է:


Կարծում  եմ, որ Հայաստանի համար այդ հարցն հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով, որ տարածաշրջանում նոր պատերազմի սպառնալիքը, այսպես ասենք, չի նվազում: Իսկ հաշվի առնելով Թուրքիայում առկա ներքին գործընթացները, Ադրբեջանի գործընթացների յուրօրինակությունը և անհամարժեքության ընդհանուր աճը տարածաշրջանում ամբողջությամբ վերցրած` 102-րդ ռազմակայանը պետք է ամրապնդվի և առավելագույնս պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած շրձադարձի: Խոսքը վերաբերում է ինչպես Հայաստանի պաշտպանությանը, այնպես էլ, բնականաբար, Ռուսաստանի շահերի պաշտպանությանը: Ուստի, իմ կարծիքով, գործընթացը միանգամայն տրամաբանական է և հիմնավորված:


 


Ձեր կարծիքով, արդյոք ԽՍՀՄ նախկին հանրապետություններին իր կողմը գրավելու Ռուսաստանի ձգտումը տեղավորվում է Բիրյուլեվոյի ադրբեջանցի մարդասպանի, ՙ18 մարդու մահվան պատճառ դարձած հայի՚ առնչությամբ ԶԼՄ-ների` իշխանությունների նախաձեռնությամբ բարձրացրած հիստերիայի մեջ: Արդյո՞ք հակասություններ չեք տեսնում:


 


Բանն այն է, որ մարդիկ, որոնց մասին դուք խոսում եք, բացարձակ անմեղ չէին կատարվածում:


 


Ոչ ոք դա չի ասում…


 


Բիրյուլեվոյի դեպքում խնդիրն ամենևին այն չէր, որ ադրբեջանցի Զեյնալովն սպանեց ռուս երիտասարդ Շչերբակովին: Խնդիրն այն է, որ անվերահսկելի միգրացիան արդեն զայրացրել է Մոսկվային, ինչպես նաև ռուսական այլ քաղաքների: Որպես մոսկվացի`կարող եմ ասել, որ միգրացիոն իրավիճակը բացասական փոփոխության է ենթարկվում: Այսօր խոսքը վերաբերում, ոչ ավել, ոչ պակաս, ներգաղթյալների գետտոների ստեղծմանը, փաստացի դրանք արդեն Մոսկվայում կան, ինչի վառ օրինակն է Բիրյուլեվոն: Անշուշտ, նման իրավիճակը Մոսկվայի բնակիչներին ուրախացնել չի կարող և չի կարող նաև նորմալ համարվել: Նույնիսկ տնտեսական առումով այն արդարացված չէ:  Իսկ հայ վարորդ Հարությունյանի պատմությունը  ողբերգական պատահականություն էր:  Հրաչյա Հարությունյանին կարելի է միայն ցավակցել: Եթե Հարությունյանը պատահաբար մեկ մարդու մահվան պատճառ դառնար, դա սովորական պատահարների խրոնիկայի շրջանակներից դուրս չէր գա:


 


Դուք գտնում եք, որ պետության մակարդակով դա չի արվե՞լ:


 


Պետության մակարդակով իրավիճակը չի բորբոքվել: Դրա համար հարկավոր է նայել, թե որքան հայ և ադրբեջանցի է բնակվում Ռուսաստանում: Կրասնոդարի երկրամասի հարավը և, մասնավորապես, Սոչին, վաղուց դե-ֆակտո հայկական են դարձել, ինչն ամենևին ոչ բոլորին է ուրախացնում: Այնուամենայնիվ, նման հարցեր դաշնային և ռեգիոնալ մակարդակով մեզ մոտ չեն քննարկվում, և դա շատ բանի մասին է խոսում: Այդ պատճառով արտակարգ իրավիճակների քննարկումը, ցավոք, չափազանց հուզականություն են ձեռք բերում: Եթե հայի փոխարեն,
օրինակ, ամերիկացի լիներ, ԶԼՄ-ները նույն եռանդով ամերիկյան թեման կարծարծեին:


 


ՆԱՏՕ-ի ֆորպոստի դերը կորցնելուց հետո թուրքական ՙզրո խնդիրներ հարևանների հետ՚ քաղաքականությունը փոխակերպվել է ՙզրո հարևաններ`առանց խնդիրների՚ քաղաքականության, ինչից հետո Թուրքիան ձախողվեց Սիրիայում, և այսօր քրդական ինքնավարություն է ձեռք բերել հարավային սահմաններում: Այնուամենայնիվ, Անկարան ձգտում է Հարավային Կովկասում առաջխաղացման: Մեկնաբանեք նման քաղաքականության հեռանկարները:


 


Չնայած Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի ֆորպոստի դերի ակնհայտ կորստին, ՙզրո խնդիրներ հարևանների հետ՚ թուրքական քաղաքականության տապալմանը, Սիրիայում
ձախողմանը`Թուրքիան
այսօր
օբյեկտիվորեն
տարածաշրջանում
իր
ազդեցության
ուժեղացման
լուրջ
հեռանկարներ
ունի:
Այսօր
Թուրքիայում
հսկայական
երիտասարդ
էներգիա
է
կուտակվել,
որը
հարկավոր
է
ինչ-որ տեղ ուղղել,
քանի
որ
թուրքական
շուկան
չափազանց
նեղ
է
դրա
համար:
Եվ
թուրք
հասարակության
եռանդունության
խիստ
պակաս
է
զգացվում
Ռուսաստանում:
Կարծում
եմ,
որ
ողջ
այդ
եռանդունությունը
իսլամիստական
երանգ
կստանա,
ինչը
թելադրում
է
իրադարձությունների
բնական
ընթացքը:
Այսինքն`այն չի լինի ազատական,
զուրկ
կլինի
եվրոպական
կողմնորոշումից:
Թուրքիան
արդեն
ոչ
ֆորմալ
կերպով
հրաժարվել
է
Եվրամիությունում
հայտնվելու`բացարձակ
անիրականանալի
մտադրությունից:
Մնում
է
միակ
տարբերակը`քաղաքական
իսլամիզմը:


Նման իսլամիզմը շատ լավ տեղավորվում է պանթուրանիստական նախագծերում: Առավել
ևս,
որ
հետխորհրդային
տարածքում
բնակվող
թյուրքական
ժողովուրդները
ինչ-որ պատմական
ընդհանրություն
են
զգում
թուրքերի
հետ:
Այդ
ընդհանրությունը
պետք
չէ
բացարձականացնել
Օսմանյան
կայսրության
փլուզումից,
այլ
իրադարձություններից
հետո:
Այնուամենայնիվ,
այդ
թեման,
չնայած
համաշխարհային
մասշտաբով
Թուրքիայի
կոորդինատների
փոփոխությանը,
այդ
չի
մոռացվել:
Եվ
այսօր
տպավորություն
է
ստեղծվում,
որ
Թուրքիան
աստիճանաբար
քաղաքական
իսլամի
ուղին
է
ընտրում,
որով
էլ
կշարունակի
ընթանալ:
Վրաստանում
թուրքական
քաղաքական,
տնտեսական
և
կրոնական
ազդեցությունն
ակնհայտ
է:
Եվ
Աջարիան
դրա
վառ
օրինակն
է:
Թուրքական
ազդեցության
աճն
այսօր
տեսնում
ենք
նաև
Աբխազիայում`չնայած
աբխազները
ձգտում
են
ազգային
պետություն
կառուցել:
Հայաստանում
Թուրքիայի
քաղաքական
ազդեցության
աճ,
մեղմ
ասած,
չի
սպասվում:
Իսկ
թուրքական
տնտեսական
ներկայության
աճը
ձեր
երկրում,
կարծում
եմ,
խիստ
չափազանցված
է:


 


Կոորդինատների առկա նոր համակարգում հայ-թուրքական հարաբերություններն արդյո՞ք հեռանկար
ունեն:


 


Կոորդինատների առկա նոր համակարգում հայ-թուրքական հարաբերությունները հեռանկար չունեն,
եթե,
իհարկե,
Հայաստանը
չհրաժարվի
իր
պետականությունից,
ինչը,
վստահ
եմ,
հասկանալի
պատճառներով
տեղի
չի
ունենա:
Անհամարժեքությունն,
այնուամենայնիվ,
այնդան
հեռուն
չի
գնացել:
Հասկանալի
է,
որ
Թուրքիան
կմեծացնի
Հայաստանի
նկատմամբ
ճնշումը,
այդ
թվում`
Ադրբեջանի
միջոցով,
և
դա
նորմալ
է:
Այն,
որ
հայ-թուրքական
հարաբերությունների
կարգավորման
ցանկացած
նախագիծ
անմիջականորեն
կառնչվի
ղարաբաղյան
հակամարտության
կարգավորմանը,
նույնպես
ակնհայտ
է:
Շատ
զվարճալի
էր
դիտարկել,
թե
այդ
փաստն
ինչպես
էր
համառորեն
հերքվում
«ֆուտբոլային
դիվանագիտությանե
ամենասկզբում,
սակայն
հետո,
այնուամենայնիվ,
հայտնվեց
օրակարգում:
Ղարաբաղի
խնդիրը
այսօր
դե-յուրե
անլուծելի
է,
թեև
դե-ֆակտո
այն
վաղուց
լուծված
է`
միջազգային
ճանաչման
սպասող
Լեռնային
Ղարաբաղի
Հանրապետության
ստեղծմամբ:
Եվ
հարկ
չկա
ակնկալել
այդ
պետության
վերադարձ
Ադրբեջանի
կազմ,
դա,
պարզապես,
անհնար
է:
Ադրբեջանի
կազմ
ԼՂՀ
վերադարձ
նախատեսող
աշխարհաքաղաքական
փոխդասավորություն
պարզապես,
գոյություն
չունի:
Բացի,
իհարկե,
Հայաստանի
և
Լեռնային
Ղարաբաղի   ջնջումը երկրի երեսից: Փառք Աստծո, որ նման ուրվագիծը չափազանց ֆանտաստիկ է և անիրագործելի նրանց կողմից,
ովքեր
շարունակում
են
դրան
ձգտել:
Ուստի
ես
չափազանց
հոռետեսորեն
եմ
վերաբերվում
տեսանելի
ապագայում
Թուրքիայի
կողմից  Հայաստանի ապաշրջափակման հարցին: Եվ, ընդհանրապես,
անհասկանալի
է,
թե
արդյոք
դա
այդքան
հարկավոր
է
Հայաստանին
և
հենց`
Թուրքիային:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

PACE Human Rights Committee starts meeting in ArmeniaPACE Human Rights Committee starts meeting in Armenia
French ambassador to Armenia joins patrol in border village of  KhachikFrench ambassador to Armenia joins patrol in border village of  Khachik
An earthquake has occurred in Armenia.An earthquake has occurred in Armenia.
Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingConverse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible Banking
U.S. undermines Russian, Iranian influence in Middle East, clouds  over Armenia- expert U.S. undermines Russian, Iranian influence in Middle East, clouds over Armenia- expert
Armenian government`s approaches lead to demoralization of army -  opposition MPArmenian government`s approaches lead to demoralization of army -  opposition MP
RA Embassy in Damascus to continue its work from BeirutRA Embassy in Damascus to continue its work from Beirut
Armenian, Estonian FMs discuss cooperation amid present-day  challenges Armenian, Estonian FMs discuss cooperation amid present-day  challenges 
Armenia`s Deputy FM with the Deputy SG of GCCArmenia`s Deputy FM with the Deputy SG of GCC
Yerevan Subway to work until 1:00am on Dec 8Yerevan Subway to work until 1:00am on Dec 8
Armenian premier to attend grand opening of Notre Dame CathedralArmenian premier to attend grand opening of Notre Dame Cathedral
EU Mission in Armenia issues statement on 36th anniversary of 1988  earthquake EU Mission in Armenia issues statement on 36th anniversary of 1988  earthquake 
Armenia`s premier, his spouse honor memory of 1988 earthquake victims Armenia`s premier, his spouse honor memory of 1988 earthquake victims 
Armenian FM to take part in Manama Dialogue forum Armenian FM to take part in Manama Dialogue forum 
Today marks 36th anniversary of devastating earthquake in Armenia Today marks 36th anniversary of devastating earthquake in Armenia 
Armenia, Canada hold political consultationsArmenia, Canada hold political consultations
Araratbank presents final part of `The Will to Get Back on Your Feet  Again` seriesAraratbank presents final part of `The Will to Get Back on Your Feet  Again` series
COE Committee of Ministers  issues a new resolution on the murder of Armenian officer Gurgen MargaryanCOE Committee of Ministers  issues a new resolution on the murder of Armenian officer Gurgen Margaryan
Delegation led by NA Vice Speaker visits Bosnia and HerzegovinaDelegation led by NA Vice Speaker visits Bosnia and Herzegovina
American diplomats held talks in BakuAmerican diplomats held talks in Baku
Foreign Ministers of Armenia and Slovakia discuss possibilities of  expanding bilateral cooperationForeign Ministers of Armenia and Slovakia discuss possibilities of  expanding bilateral cooperation
ICRC visits Armenian detainees in BakuICRC visits Armenian detainees in Baku
Expert: Yerevan failed to offer any significant idea of cooperation  to its American partnersExpert: Yerevan failed to offer any significant idea of cooperation  to its American partners
Canadian Prime Minister`s Special Envoy- Ottawa supports Yerevan`s  peace efforts Canadian Prime Minister`s Special Envoy- Ottawa supports Yerevan`s  peace efforts 
Armenian FM held separate meetings with diplomats from Slovenia and  VaticanArmenian FM held separate meetings with diplomats from Slovenia and  Vatican
Reforms programme to bring Armenia closer to European standards -  minister of justice Reforms programme to bring Armenia closer to European standards -  minister of justice 
Armenian NA speaker promises fewer chauffeured cars next year Armenian NA speaker promises fewer chauffeured cars next year 
Armenian Catholicos concerned over global geopolitical development,  their impact on South Caucasus Armenian Catholicos concerned over global geopolitical development,  their impact on South Caucasus 
Baku dictator`s demands as artificial as the name `Azerbaijan` -  expertBaku dictator`s demands as artificial as the name `Azerbaijan` -  expert
Turkiye expects progress in negbotiations to result in  Armenia-Azerbaijan peace agreement Turkiye expects progress in negbotiations to result in  Armenia-Azerbaijan peace agreement 
No ethnic implications in words about `Armenian carousel` - president  of Georgia No ethnic implications in words about `Armenian carousel` - president  of Georgia 
Armenia has not paid its share to CSTO for two years - Alexander  Pankin Armenia has not paid its share to CSTO for two years - Alexander  Pankin 
Armenia`s Defense Minister, U.S. Sec of Defense discuss military  cooperation Armenia`s Defense Minister, U.S. Sec of Defense discuss military  cooperation 
National Leader of Turkmen People, Chairman of the Halk Maslahaty of Turkmenistan met with the Crown Prince, Prime Minister of the Kingdom of Saudi ArabiaNational Leader of Turkmen People, Chairman of the Halk Maslahaty of Turkmenistan met with the Crown Prince, Prime Minister of the Kingdom of Saudi Arabia
Ardshinbank Partners with the European Investment Bank to Improve Climate Risk ManagementArdshinbank Partners with the European Investment Bank to Improve Climate Risk Management
Yerevan is determined to continue efforts to achieve peace with Baku:  Ararat Mirzoyan at the 31st OSCE Ministerial CouncilYerevan is determined to continue efforts to achieve peace with Baku: Ararat Mirzoyan at the 31st OSCE Ministerial Council
NB8 countries support efforts to achieve a stable peace agreement  between Armenia and AzerbaijanNB8 countries support efforts to achieve a stable peace agreement between Armenia and Azerbaijan
Deputy Minister presents Armenia`s energy prospects   to Vice  Ambassador of NorwayDeputy Minister presents Armenia`s energy prospects to Vice Ambassador of Norway
RA MFA: Yerevan agreed to Mirzoyan-Bayramov meeting in Malta with  Blinken`s mediationRA MFA: Yerevan agreed to Mirzoyan-Bayramov meeting in Malta with Blinken`s mediation
Armenia`s FM participates in the opening ceremony of OSCE CMFA  meetingArmenia`s FM participates in the opening ceremony of OSCE CMFA meeting
Ruben Sargsyan: 25,000 forcibly displaced Artsakh residents  officially found employment in ArmeniaRuben Sargsyan: 25,000 forcibly displaced Artsakh residents officially found employment in Armenia
Russian Foreign Minister calls Armenia`s desire to withdraw from CSTO  a sovereign decisionRussian Foreign Minister calls Armenia`s desire to withdraw from CSTO a sovereign decision
Converse Bank completes  tranches of dollar and dram bonds ahead of  scheduleConverse Bank completes tranches of dollar and dram bonds ahead of schedule
Alen Simonyan discusses regional issues with Canada`s Special EnvoyAlen Simonyan discusses regional issues with Canada`s Special Envoy
OSCE ready to support Armenia-Azerbaijan peace process - FearonOSCE ready to support Armenia-Azerbaijan peace process - Fearon
GANHRI presented recommendations for improving Armenian legislation  in the field of human rightsGANHRI presented recommendations for improving Armenian legislation  in the field of human rights
Bahrain confirms Armenia`s right to host the 2027 World Weightlifting  ChampionshipsBahrain confirms Armenia`s right to host the 2027 World Weightlifting  Championships
Kaja Kallas held separate talks with Mirzoyan and BayramovKaja Kallas held separate talks with Mirzoyan and Bayramov
Career diplomats to get much higher salaries in Armenia Career diplomats to get much higher salaries in Armenia 
Minsk aims at developing peaceful mutually beneficial relations with  Yerevan - ambassador  Minsk aims at developing peaceful mutually beneficial relations with  Yerevan - ambassador  
Nelli Davtyan appointed head of RA Migration Service Nelli Davtyan appointed head of RA Migration Service 
Armenia`s government reiterates readiness to prevent gender violenceArmenia`s government reiterates readiness to prevent gender violence
Hayakve initiative member reports crime to RA Prosecutor General`s  Office Hayakve initiative member reports crime to RA Prosecutor General`s  Office 
Argishti Mekhakyan appointed Armavir governor Argishti Mekhakyan appointed Armavir governor 
Armenian, Georgian FMs discuss latest regional developments Armenian, Georgian FMs discuss latest regional developments 
Armenian, Greek defense ministers discuss defense cooperation for  next yearArmenian, Greek defense ministers discuss defense cooperation for  next year
U.S. company could design new uniforms for Armenian army U.S. company could design new uniforms for Armenian army 
Center of Hungarian studies to open in Armenia Center of Hungarian studies to open in Armenia 
World Athletics Association removes Armenia from its watch list over  possible manipulationWorld Athletics Association removes Armenia from its watch list over  possible manipulation
IDBank donated 10,000,000 AMD to the 27th IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon