ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կադրային փոփոխություններ է կատարել ՀՀ Զինված ուժերում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` հինգ տարի ժամկետով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Գնդապետ Վալերիկ Քոչարյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել նաև գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ նշանակելու մասին` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։