ՀՅԴ
Դաշնակցություն կուսակցությունը «Նաիրիտի» շուրջ գոյացած իրավիճակի կապակցությամբ
կիրականացնի հրապարակային քննարկումներ: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՅԴ-ից
ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Մի կողմից, խորհրդարանակն մեծամասնությունն ասում է, որ
հանդես է գալիս Նաիրիտի պրոբլեմի վերաբերյալ քննարկումներին կողմ, բայց ոչ այսօր:
Դա մեզ համար ընդունելի չէ: Նաիրիտով կարելի է և պետք է զբաղվել այսօր: Եվ դա չի
խանգարի «Ռոսնեֆտի» հետ բանակցություններին»,-ասել է Վարդանյանը:
Միաժամանակ նա զարմանք է արտահայտել Չինաստանի հետ
գործարքի վերաբերյալ վարչապետի հատարարության կապակցությամբ: «Չինական գործարքի
վերաբերյալ ես, հիմնականում, արտահայտվել եմ դրականորեն: Եթե հսկայական Նաիրիտը
վաճառվեր 40 մլն.դոլարով, ապա երեք հոսքագծերից մեկը վաճառվել է 14 մլն.դոլարով,
Չինաստանում դառնալով գործարան, որի 40%-ի սեփականատերն է հանդիսանում
Հայաստանը»,-ասել է նա:
ՄԻաժամանակ Վարդանյանը հաղորդել է, որ ՀՅԴ-ն մտադիր է
գործարանի շուրջ գոյացած իրավիճակի կապակցությամբ կազմակերպել հրապարակային
քննարկումներ, ներգրավելով լուրջ մասնագետների, ինչպես նաև դրա հետ առնչոթյուն
ունեցող անձանց: «Մենք վախենում ենք, որ գործարանը վերջիվերջո կճանաչվի
անվճարունակ, իսկ այդ դեպքում մենք չենք կարողանա պարզել, թե ինչ է տեղի ունեցել
այդ տարիներին: Մենք պետք է այդ պրոբլեմին տանք հանրային հնչեղություն»,-ասել է
Վարդանյանը: