Arminfo.info



 Ուրբաթ, 16 Օգոստոսի 2013

Ստեփանյան Դավիթ

Մատեուշ Պիսկորսկի. Ի տարբերություն եվրոպացի պաշտոնյաների, Հայաստանի համար Ասոցացման համաձայնագրի քաղաքական օգուտների մասին դեռ վաղ է խոսել

Մատեուշ Պիսկորսկի. Ի տարբերություն եվրոպացի պաշտոնյաների, Հայաստանի համար Ասոցացման համաձայնագրի քաղաքական օգուտների մասին դեռ վաղ է խոսել



2013 թ. նոյեմբերին Հայաստանը պատրաստվում է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել: Սակայն, մինչ օրս որևէ բաց աղբյուրում, առնվազն` Հայաստանում,  այդ 1,5 հազար էջանոց փաստաթղթի մասին տեղեկատվություն հնարավոր չէ գտնել: Ձեր կարծիքով, որքանո՞վ է լեգիտիմ դրա նախաստորագրումը`հաշվի առնելով դրա բովանդակության վերաբերյալ հայ հասարակության կատարյալ անտեղյակությունը:



Երբ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներ 2004 թ. անդամակցեցին ԵՄ-ին, մեր հասարակությունները, ինչպես և Հայաստանի հասարակությունը հիմնականում պատկերացում չունեին համապատասխան պայմանագրերի բովանդակության մասին: Ստացվում է, որ դա ընթացակարգերի լեգիտիմության և ժողովրդավարության ընդհանուր խնդիր է այնպիսի բյուրոկրատական կազմավորումներում, ինչպես ԵՄ-ն: Եվ դա այնպիսի կառույցների աշխատանքն է, ինչպես Երևանում ԵՄ Տեղեկատվական կենտրոնը, որը բացվեց հունվարին: Զարմանալի է, որ վերջինիս կայքում մինչ այժմ չկա համաձայնագրի նախագիծը: Մյուս կողմից`ՀՀ կառավարությունը կարող է սեփական միջոցներով թարգմանել այդ փաստաթուղթը և շահագրգիռ քաղաքացիների համար տեղադրել ինտերնետում: Այդ 1500 էջը հազիվ թե կարդան բոլորը, բայց Հայաստանում բավականաչափ փորձառու քաղաքագետներ, իրավաբաններ և տնտեսագետներ կան, ովքեր մանրամասն ուսումնասիրությունից հետո կարող են հայ հասարակությանը պատմել այդ փաստաթղթի մասին: Հակառակ դեպքում, իրոք, տպավորություն է ստեղծվում, թե Բրյուսելը հանդես է գալիս ժողովրդավարության ուսուցչի դերում`միաժամանակ ինքը չպահպանելով թափանցիկության հիմնական չափանիշները: 



Ի՞նչ նախադրյալներ և խոչընդոտներ կան այսօր Հայաստանի և ԵՄ կողմից Համաձայնագրի նախաստորագրման առնչությամբ ՙԱրևելյան գործընկերության՚ վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում: Ի՞նչ օգուտներ և ռիսկեր է պարունակում Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար, և ինչպիսին`ԵՄ համար: 



ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի իրականացման քաղաքական օգուտն ակնհայտ չէ, իսկ ռիսկը մեծ է`հաշվի առնելով, որ Բրյուսելը կարող է էլ ավելի վատթարացնել Մոսկվայի հետ հարաբերությունները: Միաժամանակ, օբյեկտիվ պատճառներով, ինքնուրույն, լիարժեք խաղացող Անդրկովկասում ԵՄ-ն, միևնույն է, չի դառնա: Այս համատեքստում պետք է նշել, որԱնձնային գործոնը բազմիցս ազդեցություն է ունեցել Եվրոպայում քաղաքական որոշումների կայացման վրա: Հաջորդ տարի տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները, իսկ անմիջապես հետո`Եվրահանձնաժողովի կազմի շուրջ նոր բանակցությունները: Եվրահանձնակատար Ֆյուլեի ճակատագիրը հայտնի չէ, առանձնակի ձեռքբերումներ առայժմ նա չունի: Շատ փորձագետները գտնում են, որ վիլնյուսյան գագաթնաժողովի հաջող անցկացման մեջ է այդ չեխ դիվանագետը տեսնում իր շանսը: Թեկուզ խորհրդանշական` հաջողություն է հարկավոր նաև Քեթրին Էշթոնին: Այդ իսկ պատճառով եվրապաշտոնյաներն այդքան շտապում են: Հայաստանի համար համաձայնագրի քաղաքական օգուտների մասին վաղ է խոսել: Քաղաքական հաջողություն կլիներ, օրինակ, վիզային ռեժիմի վերացումը, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում:


Միաժամանակ  համաձայնագրի ձևաչափը նախատեսում է միջպետական խառը հանձնաժողովի ստեղծում, որն օպերատիվորեն կարձագանքի կողմերի միջև բոլոր խնդիրներին, ինչը կարող է օգնել Երևանի և Բրյուսելի միջև հաղորդակցական ուղիների կատարելագործմանը: Եվ ևս մեկ բավականին կարևոր պահ. 1995 թ. սկսած`ասոցացման բոլոր համաձայնագրերը ներառում են մարդու իրավունքների պահպանության վերաբերյալ հոդվածներ, ըստ որում`իրենց եվրամիութենական ըմբռնմամբ, ինչը կարող է հանգեցնել այն բանին, որ Եվրոպան կսկսի ՙհանդուրժողականություն՚ բառի իր մեկնաբանությունը պարտադրել Հայաստանի հասարակությանը, որն, այնուամենայնիվ, թերահավատորեն է վերաբերում  Արևմուտքի ՙառաջադեմ՚ գաղափարներին: Ըստ որում, համաձայնագրի տնտեսական մասը մանրամասն կներկայացվի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ պայմանագրում (DCFTA): Հարկ է նշել, որ ընթացիկ տարվա առաջին ամիսների տվյալների համաձայն, ԵՄ-ն առանց այդ էլ Հայաստանի հիմնական արտաքին առևտրային գործընկերն է`ապրանքաշրջանառության 32,4%-ը, ամենամեծ մասը բաժին է ընկնում Գերմանիային, չնայած եթե դիտարկենք առանձին պետությունները, առաջին տեղն, այնուամենայնիվ, զբաղեցնում է Ռուսաստանը: Այդ պատճառով, թե ինչպիսին կարող են լինել ասոցացման տնտեսական արդյունքները, մասնավորապես` DCFTA, դժվար է կանխագուշակել: Սակայն, անցյալում նման պայմանագրեր կնքած երկրների փորձը վկայում է, որ Ասոցիացիան, որպես կանոն, հանգեցրել է իրենց շուկաներ արտաքին խաղացողների էքսպանսիայի, որոնք շատ ավելի մրցունակ են եղել տեղական արտադրողներից: Ազատ առևտուրն, իհարկե, փոխադարձ գործ է, բայց ամենից առաջ պետք է ուսումնասիրել, թե հայկական արտադրանքի որ մասն է համապատասխանում ԵՄ բավականին կոշտ ստանդարտներին: Եվ հենց այստեղ է հիմնական ռիսկը, որը կարող է հանգեցնել Հայաստանում աշխատատեղերի կրճատման, ինչպես ժամանակին տեղի ունեցավ Կենտրոնական Եվրոպայի երկրներում:



Արդյո՞ք հնարավոր եք համարում Թուրքիայի հետ ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված ցյուրիխյան արձանագրությունների հերթական երևան գալը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի վիլնյուսյան նախաստորագրումից հետո: Եվ արդյո՞ք Հայաստանի և ԵՄ միջև նախաստորագրված պայմանագիրը հայ-թուրքական պայմանավորվածությունների ճակատագրին չի արժանանա: 



Պետք չէ մոռանալ Անկարայի պաշտոնական դիրքորոշմանը վերաբերող մեկ հիմնական սկզբունքի մասին. որքան ավելի վստահ է Թուրքիան իրեն զգում տարածաշրջանում`երազելով նեոօսմանյան կայսրության մասին, այնքան ավելի քիչ է հակված զիջումների և բանակցություների, և, իհարկե, ընդհակառակը: Բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան շարունակում է շահագրգռված լինել ԵՄ հետ մերձեցման հարցում: ԵՄ պատասխանը միանշանակ էր. Ստամբուլում բողոքական շարժումները ճնշելուց հետո առայժմ խոսելու բան չկա, ըստ որում, դա բանակցությունները հետաձգելու լավ պատրվակ է, որոնք Թուրքիայի դեպքում տևում են արդեն շուրջ 50 տարի: Հաշվի առնելով, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում, հատկապես`Սիրայում, իր ծրագրերի ձախողումից հետո վերաիմաստավորում է իր արտաքին քաղաքականությունը`ԵՄ կողմից ցյուրիխյան արձանագրությունների`որպես Անկարայի հետ հետագա աշխատանքի պայման նշելը կարող է արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Սակայն, ԵՄ հետ Հայաստանի ասոցացումը տվյալ դեպքում զուտ խորհրդանշական բնույթ կունենա: Շատ ավելի կարևոր է, թե ինչպես կզարգանան Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններն այդ երկրում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո`հաշվի առնելով, որ հենց Ադրբեջանի դիրքորոշումն է հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գլխավոր խոչընդոտը:  



Չհաստատված տվյալներով, Եվրոպան  3-4 մլրդ եվրո է խոստացել Երևանին Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում, ինչը վկայում է այդ գործընթացում Բրյուսելի խիստ շահագրգռվածության մասին: Ինչո՞վ է դա պայմանավորված, Ձեր կարծիքով: 



3-4 մլրդ-ն այնքան էլ շատ չէ`հաշվի առնելով Հայաստանի կարիքները ենթակառուցվածքի զարգացման և սոցիալական քաղաքականության առումով... Կարծում եմ, գոյություն ունի Ասոցացման գործընթացի արագացմամբ շահագրգռված առնվազն երեք կողմ. եվրապաշտոնյաները`հանձնակատարներ Շտեֆան Ֆյուլեի և Քեթրին Էշթոնի հետ միասին, եվրոպական բիզնեսի որոշակի շրջանակներ, որոնք իրացման նոր շուկաներ են փնտրում, ԵՄ-ում ամերիկամետ լոբբին, որն ասոցիացիան դիտարկում է որպես տարածաշրջանում Ռուսաստանի դեմ ուղղված քայլ: 



Արդյո՞ք ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելու Եվրոպայի ձգտումը բացառապես Կրեմլի կողմից ինտեգրման եվրասիական գոտու ստեղծմանը հակազդելու գլոբալ ծրագրի մասն է կազմում, թե՞ այստեղ կան ավելի պրագմատիկ, տնտեսական հաշվարկներ: 



ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելու ԵՄ ձգտման մեջ որոշակի դեր են խաղում ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական գործոնները: Նոր շուկաների որոնման հետ կապված  շահերը, հատկապես`ներկայիս ճգնաժամի պայմաններում, անշուշտ, մեծ նշանակություն ունեն: Շուկայական էքսպանսիայի տրամաբանությունը միաժամանակ բացառում է գործընկերային հարաբերությունները: Հայաստանն, իհարկե, այդ տեսակետից այնքան կարևոր չէ, ինչպես, օրինակ, Ուկրաինան, բայց, այնուամենայնիվ, Եվրոպային էլ հետաքրքիր է տնտեսական ազդեցության իր գոտին ունենալ տարածաշրջանում: Միաժամանակ Կրեմլի կողմից ինտեգրման եվրասիական գոտու ստեղծմանը հակազդելու գլոբալ ծրագիրը ԵՄ ծրագիրը չէ, այն, ավելի շուտ ԱՄՆ ռազմավարությունն է: Տվյալ դեպքում Բրյուսելը վերածվում է Վաշինգտոնի գործիքի: Հիշեցնենք, որ դեռ անցած տարի Հիլլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Սպիտակ տունը Ռուսաստանի մասնակցության ինտեգրման բոլոր նախագծերն ընկալում է որպես գլոբալ սպառնալիք: Այս համատեքստում եվրոպացի քաղաքական գործիչներից է կախված այն, թե ինչ չափով նրանք կհամոզեն իրենց ռուս գործընկերներին, որ եվրոպական ինտեգրումը չի հակասում եվրասիականին, իսկ երկու նախագծերը կարող են լրաացնել միմյանց: Առայժմ, ցավոք, դա չի ստացվում:


Գոյություն ունի կարծիք, ըստ որի`հետխորհրդային տարածության երկրների ինչպես եվրասիական, այնպես էլ եվրոպական ինտեգրման նախագծերը չունեն որոշակի, հստակ բավանդակություն և այդ երկրներում ազդեցության պահպանման նպատակ են հետապնդում: Կուզենայի իմանալ Ձեր կարծիքն այս առնչությամբ...


Ինտեգրացիան միշտ կենտրոնացած է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ուժի որոշակի կենտրոնի շուրջ: Եվրոպայում այդպիսի կենտրոն է Գերմանիան, Եվրասիական միությունում`Ռուսաստանը: Եվ ինչքան էլ խոսենք գործընկերային, իրավահավասար հարաբերությունների մասին, միշտ հենց այդ կենտրոններն են ընդունելու ռազմավարական որոշումներ: Հայաստանի դեպքում արտաքին քաղաքականության տարբեր ուղիների և վեկտորների միջև ընտրություն առայժմ կա, բայց այդ ընտրությունը սահմանափակված է երկրի աշխարհաքաղաքական դիրքով, ինչը պետք  է միշտ հաշվի առնել: 2006 թ. ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ունեցող երկու երկրների միջև զինված հակամարտություն տեղի ունեցավ. Իսրայելի զորքերը հարձակվեցին Լիբանանի վրա: ԵՄ-ն չմիջամտեց: Հարկ է հիշեցնել, որ հարցի պատասխանը, թե քանի տանկային դիվիզիա ունի ԵՄ-ն, ակնհայտ է. դրանք ընդհանրապես բացակայում են: Այդ պայմաններում Հայաստանն ունի հարևան, որը մշտապես սպառնում է իրեն ռազմական հարձակմամբ: Պարբերաբար մենք լսում ենք ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանված զինվորների մասին: Հետևաբար, այս ամենը պետք է հաշվի առնել, նախքան ռազմավարական ընտրություն կատարելը:Իհարկե, կցանկանայի, որպեսզի եվրասիական և եվրոպական ինտեգրումը հանգեցներ միասնական, ընդհանուր տարածության ստեղծմանը: Սակայն, քանի դեռ դա տեղի չի ունեցել, պետք է մտածել, թե ով է տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը: Դրանից հետո միայն հայ ժողովուրդը կկարողանա համեմատել Բրյուսելի առաջարկը Մոսկվայի առաջարկի հետ և  Հայաստանի շահերին համապատասխանող ընտրություն կատարել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia`s premier receives congratulations from Russian president,  premier and Uzbek leader  Armenia`s premier receives congratulations from Russian president,  premier and Uzbek leader  
Motorcade led by Bagrat Galstanyan starts in Gyumri Motorcade led by Bagrat Galstanyan starts in Gyumri 
Armenia`s former human rights defender on political patronage of  impunity Armenia`s former human rights defender on political patronage of  impunity 
Moscow gives agement to Gurgen ArsenyanMoscow gives agement to Gurgen Arsenyan
Belarusian president congratulates Armenia`s premier Belarusian president congratulates Armenia`s premier 
Armenia`s premier attends opening ceremony of amphitheater in VediArmenia`s premier attends opening ceremony of amphitheater in Vedi
Ombudsperson`s rapid response team to study grounds for Ombudsperson`s rapid response team to study grounds for "Tavush for  Motherland movement" participants detention
Israeli premier`s son proposes new war for independent KurdistanIsraeli premier`s son proposes new war for independent Kurdistan
Any step that can distance CSTO member states from each other is  deeply mistaken: Gryzlov on Armenia`s Any step that can distance CSTO member states from each other is  deeply mistaken: Gryzlov on Armenia`s "freezing" of its membership in  Organization
Court acquitted 3rd president of Armenia in so-called Court acquitted 3rd president of Armenia in so-called "diesel case"
RPA to support Bagrat Galstanyan`s candidacy for premier`s post -  Serzh SargsyanRPA to support Bagrat Galstanyan`s candidacy for premier`s post -  Serzh Sargsyan
Tragedy and threat to national security: Rustam Badasyan responds to  Davit Ananyan`s call Tragedy and threat to national security: Rustam Badasyan responds to  Davit Ananyan`s call "for flash mob"
Armenian MFA ignores Armenian MFA ignores "Tavush for Motherland" movement: Bagrat Srbazan - Ararat Mirzoyan meeting did not take place
Former SRC chair, former Former SRC chair, former "Gazprom Armenia" head in spotlight of  prosecutor`s office
What Russian aid did Armenian authorities refuse?What Russian aid did Armenian authorities refuse?
Belousov: Washington, Brussels trying to involve Armenia in their interests` zone under pretext of strengthening security and defenseBelousov: Washington, Brussels trying to involve Armenia in their interests` zone under pretext of strengthening security and defense
Hay Dat to continue efforts to ensure return of Armenians to  Nagorno-Karabakh Hay Dat to continue efforts to ensure return of Armenians to  Nagorno-Karabakh 
Foreign diplomats visit disaster zone in northern Armenia Foreign diplomats visit disaster zone in northern Armenia 
No response to Armenia natural disaster from Anraka - expert No response to Armenia natural disaster from Anraka - expert 
Coalition calls on Chairman McCaul to advance legislation to stop aid  to Azerbaijan and sanction Aliyev officialsCoalition calls on Chairman McCaul to advance legislation to stop aid  to Azerbaijan and sanction Aliyev officials
Armenia absent from CSTO Defense Ministers` Council meeting Armenia absent from CSTO Defense Ministers` Council meeting 
Tavush for Motherland movement leader withdraws comments on further  steps Tavush for Motherland movement leader withdraws comments on further  steps 
Armenia, Poland to cooperate in archeology, museum studies and  preservation of monumentsArmenia, Poland to cooperate in archeology, museum studies and  preservation of monuments
AraratBank to donate prayer books to children fighting diseasesAraratBank to donate prayer books to children fighting diseases
EU and Armenia make concrete steps to deepen cooperation on security  and defense - Charles FriesEU and Armenia make concrete steps to deepen cooperation on security  and defense - Charles Fries
US is deploying consultant to Armenian Ministry of DefenseUS is deploying consultant to Armenian Ministry of Defense
First meeting of commission to assess damage from floods in Lori and Tavush regions was heldFirst meeting of commission to assess damage from floods in Lori and Tavush regions was held
Yerevan-Moscow flight passenger arrested for inappropriate behavior on airliner board Yerevan-Moscow flight passenger arrested for inappropriate behavior on airliner board 
European Film Festival kicks off in YerevanEuropean Film Festival kicks off in Yerevan
Now Erdogan advises Armenia to Now Erdogan advises Armenia to "get rid of dependence on external  forces and Diaspora"
Armenia temporary bans export of whitefish juvenilesArmenia temporary bans export of whitefish juveniles
Zakharova: All alarming trends in South Caucasus are mainly caused by  destructive activity of  Zakharova: All alarming trends in South Caucasus are mainly caused by  destructive activity of  "Westerners" 
Komitas market traders were given at least 3 to 5 months to find new place to tradeKomitas market traders were given at least 3 to 5 months to find new place to trade
Zakharova: Moscow sent relevant specialists to assist Armenia in  overcoming consequences of flood in country`s north Zakharova: Moscow sent relevant specialists to assist Armenia in  overcoming consequences of flood in country`s north 
Rafayel Gevorgyan dismissed from post of Economy Deputy Minister Rafayel Gevorgyan dismissed from post of Economy Deputy Minister 
Artsakh Ombudsman condemns Armenian authorities of ignoring  fundamental rights of Artsakh peopleArtsakh Ombudsman condemns Armenian authorities of ignoring  fundamental rights of Artsakh people
EUMA observers not patrolling sections of border with Azerbaijan  under delimitation - Markus Ritter EUMA observers not patrolling sections of border with Azerbaijan  under delimitation - Markus Ritter 
Armenia`s police victim of trolling - MPArmenia`s police victim of trolling - MP
Armenia, U.S. to exchange customs information Armenia, U.S. to exchange customs information 
Railway restoration requires much time - minister Railway restoration requires much time - minister 
Popular Front of Azerbaijan behind Khojaly massacre - expert Popular Front of Azerbaijan behind Khojaly massacre - expert 
Tavush for Motherland movement starts action in front of government  building Tavush for Motherland movement starts action in front of government  building 
PAP denies rumors about leader`s rejection of Tavush for Motherland  movement leader`s offer PAP denies rumors about leader`s rejection of Tavush for Motherland  movement leader`s offer 
Iran rules out version of Raisi`s helicopter crash due to sabotageIran rules out version of Raisi`s helicopter crash due to sabotage
"Tavush for Motherland" movement is planning rally tomorrow at  Republic Square during  government session
Head of Armenia`s Foreign Intelligence Service: there are threats to  RA sovereignty and independence from several countriesHead of Armenia`s Foreign Intelligence Service: there are threats to  RA sovereignty and independence from several countries
"I haven`t heard anything like this": NSS Deputy Director on  Pashinyan`s statement about two CSTO members participating in  preparing war against Armenia
Chief of General Staff of Armenian Armed Forces assures: transferred  territories are not territories of RA; remains silent about fate of  JermukChief of General Staff of Armenian Armed Forces assures: transferred  territories are not territories of RA; remains silent about fate of  Jermuk
Polish National D-type visa to rise in price almost 4 times for  Armenian citizens Polish National D-type visa to rise in price almost 4 times for  Armenian citizens 
2,075 forcibly displaced persons from Artsakh applied for Armenian  citizenship, 1,437 received it2,075 forcibly displaced persons from Artsakh applied for Armenian  citizenship, 1,437 received it
Papikyan, Brieger discuss Armenia-EU defense cooperation Papikyan, Brieger discuss Armenia-EU defense cooperation 
Armenian Patriarch of Jerusalem condemns shameful behavior of police  against Catholicos of All Armenians in Sardarapat Armenian Patriarch of Jerusalem condemns shameful behavior of police  against Catholicos of All Armenians in Sardarapat 
SCR determines extent of damage caused; restoration works underway SCR determines extent of damage caused; restoration works underway 
Davit Karapetyan appointed Armenian foreign office sec genDavit Karapetyan appointed Armenian foreign office sec gen
Lawyer: Catholicos of All Armenians is free to make his own decision  regarding participation in any state event and does not need  permission for thisLawyer: Catholicos of All Armenians is free to make his own decision  regarding participation in any state event and does not need  permission for this
Mykhailo Podolyak: What Armenia is doing today will in any case lead  to successMykhailo Podolyak: What Armenia is doing today will in any case lead  to success
Armenian-Azerbaijani peace agreement requires parties` consensus on a  number of provisions - premier Armenian-Azerbaijani peace agreement requires parties` consensus on a  number of provisions - premier 
In draft peace treaty, Armenia presented its vision of opening all  regional communications - PashinyanIn draft peace treaty, Armenia presented its vision of opening all  regional communications - Pashinyan
No anti-AAC campaign in Armenia - premier No anti-AAC campaign in Armenia - premier 
Armenia should be built in line with dreams of people and not of  groups considering themselves elites - Nikol PashinyanArmenia should be built in line with dreams of people and not of  groups considering themselves elites - Nikol Pashinyan