«Մենք պայքարում ենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև հայ ժողովրդի ու տարածաշրջանի
մյուս ժողովուրդների ազատության եւ հավատքի համարե, - իր ուղերձում հայտարարել է
քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով դատապարտվել է ցմահ բանտարկության և պատիժը
կրում է Իմրալը կղզում: Նրա ուղերձը փոխանցվել է Թուրքիայի արդարադատության
նախարարության միջոցով, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Երկու էջանոց
փաստաթղթում Օջալանը շոշափել է նաև Հայոց ցեղասպանության թեման, ընդգծելով, որ
«սարսափելի ցեղասպանությունիցե հետո հայերը կարողացան իրենց մեջ ուժ գտնել և
գոյատևել` պայքարի և վիթխարի ջանքերի արդյունքում, ինչն ինքնին «հրաշք էե:
Քուրդ առաջնորդի
ասելով, իրենք միշտ համակրանքով են վերաբերվել հայ ժողովրդի նկատմամբ: «Ազգայնական
պետության և կառավարության թույնի պատճառով այս հողերը վերածվեցին ժողովուրդների և
մշակույթների գերեզմանոցի: Մենք պայքարել ենք ոչ միայն քրդերի, այլև այստեղ ապրող
բոլոր մյուս ժողովուրդների ազատության համար: Չնայած դժվարություններին`
խաղաղության մեր որոնումները ոչ մի ազգի չեն վնասիե, - հայտարարել է Օջալանը: