Կարծում
եմ, որ հոկտեմբերի 10-ին ԵԱՏՄ հիմնադիր երկրների ղեկավարների հանդիպմանը ինչ-որ
քայլ կկատարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման ճանապարհին:
Սեպտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի
նախկին նախարար, ազգային անվտանգության գծով Հայաստանի առաջին նախագահի խորհրդական
Աշոտ Մանուչարյանը:
Ընդ որում վերլուծաբանը դժվարացել է ներկայացնել
ստորագրման նախապատրաստվող համաձայնագրի մանրամասները: Մանուչարյանը նաև համոզված
է, որ ցանկացած ինտեգրման նախագծում կան դրական և բացասական կողմեր: Ընդ որում նա
կարծում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտգրման համար ոչ մի խոչընդոտ չկա:
«Իրականում, այդ տնտեսական միությանն ինտեգրվելիս
Լեռնային Ղարաբաղի հարց չի եղել. դա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի
կողմից արհեստականորեն ուռճացվող խնդիր է: Դա նաև զարմանալի չէ, չէ որ Նազարբաևը
անգլոսաքսոնյան արժեքների կրող է», - կարծում է վերլուծաբանը: Նա համոզված է, որ
արցախյան խնդիրն այսուհետև չի շոշափվի,
քանի որ Ռուսաստանը բացահայտ սպառնացել է Ղազախստանին:
Անդրադառնալով
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին`
Մանուչարյանը կարծիք է հայտնել, որ այդ միջոցները Մոսկվայի օգտին կլինեն:
«Պատժամիջոցների արդյունքում ռուսական օլգարխները ստիպված կլինեն իրենց փողերը
դուրս բերել օֆշորներից` հրաժարվելով արևմտյան ազդեցությունից: Ոչ ոքի համար
գաղտնիք չէ, որ ռուսական «էլիտայի» մեծ
մասն Արևմուտքի դրածոներ են: Իսկ առկա դիմակայությունը կօգնի ձերբազատվել
Արևմուտքի քայքայիչ ազդեցությունից և առողջացնել ռուս հասարակությունը», - կարծում
է Մանուչարյանը: