ՀՀ ֆինանսների նախարարը կենսաթոշակային հիմնադրամում
ընտրել է պահպանողական ռազմավարությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի
ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար
Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքերով,
ընտրությունն արդեն կատարել է նրա ընտանիքը, ինչպես նաև նրա շրջապատից շատերը :
Սակայն, կենսաթոշակային հիմնադրամի իր կառավարչին նա հրաժարվեց անվանել, որպեսզի
չգովազդի այդ կառավարչին, ինչպես նաև անձնական նկատառումներով: «Թող գաղտնի մնա
այն, ինչ վերաբերվում է իմ անձնական ֆինանսներին»,-ասել է նախարարը:
Նախարարը
հրաժարվել է մեկնաբանել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի
որոշումը`կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգին մասնակցելուց
հրաժարվողների նկատմամբ սանկցիաների կիրառումը վերացնելու մասին: «Ես իրավաբան
չեմ, հետևաբար, հրաժարվում եմ մեկնաբանել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Կենսաթոշակային կուտակային համակարգի
պարտադիր բաղադրիչը Հայաստանում ներդրվեց 2014 թվականի
հունվարի 1-ից: Համակարգի մասնակիցները
կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները:
<Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի
համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ
մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի
150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա
նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել): Կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչներ են ֆրանսիական AMUNDI ընկերությունը (Societe
Generale-ի դուստրը`20%, ինչպես նաև գերմանական C-Quadrat ընկերությունը, որը
գործում է «Տալանկս Ասսետ Մենեջմենտ» ընկերության հետ համատեղ: