Arminfo.info


 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013

Մարիաննա Մկրտչյան

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Պրն. դեսպան, արդյո՞ք գոհ եք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մակարդակից: Չնայած այն բանին, որ ճգնաժամի գագաթնակետը, կարծես, հետևում է, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Բուլղարիայում արտադրված ներմուծվող ապրանքների ծավալն անցյալ տարի  կրճատվել է 15,4 %-ով և կազմել  86,5 մլն դոլար, Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալը կրճատվել է 15,1 %-ով և կազմել 129,3 մլն դոլար: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված երկու երկրների միջև ապրանքաշրջանառության անկումը:

Հայաստանի և Բուլղարիայի առևտրատնտեսական հարաբերությունները, կարծում եմ,  վատ չեն զարգանում`հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ իրենց մասշտաբներով մեծ չեն, տնտեսության մակարդակն էլ շատ ավելի ցածր է, քան այլ պետությունների մոտ: Այդ պատճառով մեծ ապրանքաշրջանառության հնարավորություններն, ըստ էության, այնքան էլ շատ չեն: Բուլղարական վիճակագրության համաձայն, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին մնում են նախկին մակարդակի վրա: Բուլղարական և հայկական վիճակագրական տվյալները տարբերվում են: Մեր տվյալների համաձայն, ապրանքաշրջանառությունը շատ ավելի ցածր է, քան Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ինչը, ըստ երևույթին, կապված է այն բանի հետ, որ հայաստանյան վիճակագրական ծառայությունը հաշվի է առնում երրորդ երկրներով Հայաստանի շուկա ստացվող բուլղարական ապրանքների ծավալը: Իսկ մեր վիճակագրական ծառայությունը հաշվի է  առնում միայն ուղիղ ապրանքաշրջանառությունը: Անշուշտ, կարելի է և պետք է փոխգործակցության նոր հնարավորություններ գտնել: Կարծում եմ, ներուժ դեռ կա, բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել երկու երկրների տնտեսությունների վրա: Եվ այն, որ երկու երկրների միջև ապրանքափոխանակությունը պահպանվում է նախկին կայուն մակարդակի վրա, արդեն դրական արդյունք է: Իսկ անկումը, որն արձանագրել է հայկական վիճակագրական ծառայությունը, հավանաբար, վերաբերում է բուլղարական արտադրության այն ապրանքատեսակներին, որոնք հանրապետություն են ներմուծվում երրորդ երկրների միջոցով: Իսկ Բուլղարիայի վիճակագրության տվյալներով, վերջին երեք տարիներին երկու երկրների միջև ուղիղ ապրանքաշրջանառությունը պահպանվում է կայուն մակարդակում և կազմում է շուրջ 26 մլն եվրո: Բնականաբար, անհրաժեշտ է ապրանքափոխանակման ընդլայնման, մատակարարվող ապրանքների տեսականու մեծացման նոր ուղիներ գտնել, բայց այս ամենը գտնվում է Հայաստանի և Բուլղարիայի միջկառավարական հանձնաժողովների իրավասության ներքո, որոնք հավաքվում են երկու տարին մեկ անգամ և վերլուծում շուկայի միտումները ու նախանշում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված որոշակի միջոցներ: Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ Հայաստանը և Բուլղարիան զարգանում են շուկայական տնտեսության սկզբունքներով, և պետությունը անմիջականորեն չի կարգավորում առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք իրականացվում են երկու երկրների գործարարների և ձեռնարկությունների միջև ուղղակի շփումների միջոցով: Իսկ միջկառավարական հանձնաժողովը կարող է զարգացման որոշակի ճանապարներ նախանշել և տեսնել, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել այս կամ այն ոլորտին, չէ որ բոլոր հարաբերությունները կարգավորվում են ազատ շուկայական հիմունքով:

Հայաստանի և Բուլղարիայի միջև Ի՞նչ համատեղ տնտեսական նախագծերի կամ ձեռնարկությունների մասին կարելի է այսօր խոսել:

Հայաստանի և Բուլղարիայի միջև ստեղծված ուղիղ գործարար շփումների շնորհիվ արդեն գործում է մի քանի համատեղ ձեռնարկություն: Հայաստանում շահագրգռված են բուլղարական մեքենաշինական արտադրանքով գինու, պանրի և այլ մթերքների արտադրության համար: Ուղիղ շփումներ են հաստատվել մեր ձեռնարկությունների և Հայաստանի գործարարների միջև, որոնք մեզանից արտադրանք են գնում, տեղադրում դրանք և սկսում արտադրություն, և փոխգործակցության այդ մակարդակով ձեռներեցները բավականին աշխուժորեն համագործակցում են: Բուլղարիայում հաստատված հայ համայնքի ներկայացուցիչները նույնպես ստեղծել են մի քանի համատեղ ֆիրմաներ: Անցած տարի հանդիպել եմ Բուլղարիայի հայ ձեռներեցներից մեկի հետ, ով ստեղծում է չրերի արտադրության ձեռնարկություն: Եվս մի քանի ֆիրմաներ արտադրություն են սկսում Բուլղարիայի համար այդքան ոչ ավանդական այդ ոլորտում: Երբ 2011 թվականին ես նոր էի ժամանել Հայաստան, տպավորված էի չրերի այդքան մեծ տեսականուց: Ամենայն հավանականությամբ, կա որոշակի խորշ Բուլղարիայի համար ոչ ավանդական ապրանքների արտադրության համա: Գոյություն ունեն նաև մի քանի գրասենյակ, որոնք զբաղվում են զբոսաշրջային բիզնեսի զարգացմամբ, նրանք կազմակերպում են Հայաստանի քաղաքացիների հանգիստը Բուլղարիայի առողջարաններում:

Քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև գտնվում է բարձր մակարդակում, բարձր է նաև գերատեսչությունների, առանձին նախարարությունների միջև համագործակցության մակարդակը, և դեսպանություններն աջակցություն են տրամադրում այդ ուղղությամբ: 2012 թվականին մեր քաղաքական և մշակութային հարաբերություններին նոր լիցք է հաղորդվել: Կայացել է մի քանի բարձր մակարդակի  այց, մասնավորապես, Բուլղարիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, այնուհետև դա արել է մշակույթի նախարարը: Հայաստանի մշակույթի նախարարն իր հերթին անցյալ տարվա օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին պաշտոնական այցով մեկնել էր Բուլղարիա, որտեղ մասնակցել էր Բուլղարիայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում անցկացվող միջոցառումներին:

Երկու երկրների միջև ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ:

Հետաքրքիր է, հայկական արտադրության ի՞նչ ապրանքներով է հետաքրքրված բուլղարական կողմը:

Վերջին տարիների Հայաստանից Բուլղարիա է առաքվում, հիմնականում, պղնձի հանքաքար և պղնձի խտանյութ, ալյումինի փայլաթիթեղ, ինչպես նաև շինարարական քարեր, էպոքսիդի խեժ և հայկական կոնյակ: Իսկ Բուլղարիան Հայաստան է արտահանում, հիմնականում, դեղորայք, կոսմետիկա, մաքրող միջոցներ, կահույք, մեքենաշինական արտադրանք:

Բուլղարիայի և Թուրքիայի հաշտեցումն ինչպե՞ս կարելի է կիրառել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների պարագայում: Կարո՞ղ են արդյոք երկու երկրները օգտվել Բուլղարիայի փորձից այդ բավականին նրբանկատ հարցում:

Եվ’ Հայաստանը, ե’վ Թուրքիան, իհարկե, կարող են օգտվել Բուլղարիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների դրական զարգացման փորձից, բայց այստեղ որևէ խորհուրդ տալն աննպատակահարմար է: Բուլղարիայի և Թուրքիայի միջև շատ լավ հարաբերություններ են հաստատվել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Շատ կարևոր է, որ մեր երկրները կարողացել են բարիդրացիական հարաբերություններ կառուցել, և այդ դրական օրինակից, անշուշտ, կարելի է օգտվել: Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը դրական քայլ կլիներ թե’ Հայաստանի, թե’ Թուրքիայի, թե’ ամբողջ տարածաշրջանի ահմար: Եվ Բուլղարիան կողջունի այդ քայլը, որը, կարծում եմ, պետք է արվի, և վստահ եմ, որ կարվի առաջիկա տարիներին: Բայց նախաձեռնույթունը պետք է բխի երկու կողմից:

Բայց ինչպես հայտնի է, Հայաստանն արդեն կատարել է առաջին քայլը`2009 թ. առանց նախապայմանների ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, բայց փաստաթղթերն այդպես էլ չեն վավերացվել թուրքական կողմից: Եվ գնդակը հիմա թուրքական կողմու՞մ է:

Ինձ հայտնի է, որ ծագել են որոշակի դժվարություններ, բայց ես չէի ցանկանա մեկնաբանել բանակցությունները`ով է ճիշտ, ով մեղավոր: Բայց հուսով եմ, որ վաղ թե ուշ երկու երկրներին կհաջողվի փոխընդունելի լուծում գտնել և պայմանավորվածություն ձեռքբերել, քանի որ դա բխում է երկու երկրների ընդհանուր շահերից:


Որքանով ինձ հայտնի է, Հայաստանի և Բուլղարիայի միջև ուղիղ օդային հաղորդակցության բացման հարցը վաղուց երկկողմ բանակցությունների օրակարգում է: Ի՞նչ փուլում է այն գտնվում հիմա:

Հայաստանի և Բուլղարիայի միջև ուղիղ օդային հաղորդակցության բացման հարցն արդեն ոչ առաջին տարին քննարկվում է երկկողմ բանակցությունների օրակարգում, այն հնչեցվել է նաև քաղաքական մակարդակով, քանի որ ուղիղ օդային հաղորդակցությունը նոր լիցք կհաղորդի քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններին, թույլ կտա հեշտացնել շփումները երկու երկրների քաղաքացիների միջև: Սակայն քանի որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են առավելապես շուկայական հիմունքով, ավիափոխադրողներն առայժմ անշահութաբեր են համարում ուղիղ կանոնավոր չվերթի կազմակերպումը` անբավարար պահանջարկի առնչությամբ: Եվ այս ոչ դյուրին հարցի շուրջ պետք է պայմանավորվեն, առաջին հերթին, երկու երկրների ավիափոխադրողները և գտնեն ինչ-որ ընդունելի տարբերակներ այդ չվերթի բացման համար: Ցավոք, տվյալ փուլում գործընթացը սառեցված վիճակում է`չնայած թե’ Սոֆիայոմ ձեր դեսպանն է մի շարք բանակցություններ անցկացրել այս հարցի շուրջ, թե’ ես նույնպես այստեղ զբաղվել եմ այդ հարցով, բայց տեղաշարժ դեռ չկա:

Հուսանք, որ ինչ-որ տարբերակներ, այնուամենայնիվ, կգտնվեն: Բուլղարիան նման խնդիրներ է ունեցել թե Սանկտ Պետերբուրգի, թե Կիևի առնչությամբ, որոնց հետ Բուլղարիան երկար տարիներ ավիահաղորդակցություն չի ունեցել, սակայն գտնվել են երրորդ երկրներով չվերթներ իրականացնելու տարբերակներ: Նախ կազմակերպվել են Սոֆիա-Բելգրադ-Կիև և Սոֆիա-Հելսինկի-Սանկտ Պետերբուրգ չվերթներ, և միայն հետո, երբ պարզ է դարձել, որ ավիահաղորդակցությունը կարող է շահույթ բերել, կազմակերպվել են Սոֆիա-Կիև և Սոֆիա-Սանկտ Պետերբուրգ ուղիղ չվերթներ: Եվ Հայաստանի պարագայում նույնպես կարելի է կիրառել այդ մոդելը, քանի որ Բուլղարիան ավիահաղորդակցություն չունի նաև Թբիլիսիի հետ, և եթե հաշվի առնենք, որ թե Հայաստանը, թե Բուլղարիան լավ հարաբերություններ են պահպանում Վրաստանի հետ, ապա հնարավոր է մշակել նաև Սոֆիա-Թբիլիսի-Երևան թռիչքի տարբերակ: Կարծում եմ, որ տվյալ դեպքում դա կլինի օպտիմալ տարբերակը, որը թույլ կտա ապահովել ուղևորների բավարար թիվ, և չվերթը շահավետ կլինի բոլոր երեք երկրների համար: Հուսով եմ, որ ավիափոխադրողները նույնպես կհանգեն նման կարծիքի տվյալ հարցի շուրջ:

Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը: Ժամանակին ԱրմԻնֆո-ն իր համեստ ներդրումն է ունեցել հայերեն-բուլղարերեն բառարանի հրատարակման գործում: Դա շատ հետաքրքիր նախագիծ էր, նախատեսվու՞մ է արդյոք հետագայում նախաձեռնել նման փոխադարձ հետաքրքրություն ներկայացվող օգտակար նախագծեր:

Երկու երկրների միջև մշակութային, կրթական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, և այդպես եղել է միշտ: Անցած տարվա հունիսին մեր մշակույթի նախարարի Հայաստան այցի ժամանակ ստորագրվել է մշակութային կապերի զարգացման եռամյա ծրագիր, և պայմանավորվածություններ են ձեռքբերվել միջոցառումների լայն շրջանակ անցկացնելու շուրջ: Սեպտեմբերին սկսվել է դրանց գործնական իրականացումը Բուլղարիայում Հայաստանի մշակույթի օրերով: Բացի այդ, բուլղարական շատ երաժշտական և պարի համույթներ են այցելում Հայաստան, իսկ հայկական համույթները`Բուլղարիա: Անցած շաբաթ Երևանում`Նկարիչների միությունում, անցկացվել է ծաղրանկարների շատ մեծ ցուցահանդես, որին մասնակցել են բուլղարացի մի քանի ծաղրանկարիչներ: Երեք տարի առաջ Հայաստանում անցկացվել են Բուլղարական մշակույթի օրեր, և, կարծում եմ, մեկ կամ երկու տարի անց կրկին կկազմակերպվեն:

Ինչ վերաբերում է նոր նախագծերին, և, իհարկե, բուլղարերեն-հայերեն բառարանին, կարող եմ ասել, որ 2011 թվականին իմ այցից հետո Հայաստանում առաջին հանդիպումներից մեկը Մարգարիտա Թերեզյանի հետ էր, ով բառարանի ստեղծման նախաձեռնողն էր: Կարող եմ ասել, վերջերս նա ավարտել է բառարանի երկրորդ հրատարակման ուղղությամբ աշխատանքը, որը, հուսով եմ, շուտով լույս կտեսնի: Գոյություն ունեն ուղղակի կապեր երկու երկրների հրատարակչությունների միջև, վերջին տարիներին Բուլղարիայում թարգմանվել են հայ հեղինակների շուրջ տասնյակ գրքեր: Մարգարիտա Թերեզյանը Հայաստանում թարգմանել է բուլղարացի հեղինակների ստեղծագործությունները, թարգմանվել են նաև բուլղարական մի քանի հեքիաթներ: Նման նախագծեր իրականացվում են պարբերաբար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

News
Artsakh MP: Pashinyan and his team will never give up power  democraticallyArtsakh MP: Pashinyan and his team will never give up power  democratically
New penitentiary facility to replace Nubarashen Penitentiary -  ministerNew penitentiary facility to replace Nubarashen Penitentiary -  minister
Armenian political scientist explains what determines the  opposition`s choice to accept or reject parliamentary mandatesArmenian political scientist explains what determines the  opposition`s choice to accept or reject parliamentary mandates
European Council appoints Head of Mission for European Union  Partnership MissionEuropean Council appoints Head of Mission for European Union  Partnership Mission
Arayik Harutyunyan`s lawyer petitions Baku court for acquittalArayik Harutyunyan`s lawyer petitions Baku court for acquittal
Citizenship denials to forcibly displaced persons impossible - Head  of the RA Presidential AdministrationCitizenship denials to forcibly displaced persons impossible - Head  of the RA Presidential Administration
Ruling party MP: Gyumri needs early elections to Council of EldersRuling party MP: Gyumri needs early elections to Council of Elders
Mother Armenia party claims violations and repression at Armenia  parliamentary elections Mother Armenia party claims violations and repression at Armenia  parliamentary elections 
Wings of Unity: Turning points are ahead Wings of Unity: Turning points are ahead 
Civil Contract party is not afraid of opposition taking to streets Civil Contract party is not afraid of opposition taking to streets 
Elections in Armenia were accompanied by unprecedented pressure on  opposition, RF MFA spokesperson claims Elections in Armenia were accompanied by unprecedented pressure on  opposition, RF MFA spokesperson claims 
 Lawyer: Administrative Court of Armenia prohibits Ministry of Defense  from evicting Artsakh servicemen from allotted apartments Lawyer: Administrative Court of Armenia prohibits Ministry of Defense  from evicting Artsakh servicemen from allotted apartments
National Democratic Pole: Nikol Pashinyan`s government lacks  political legitimacyNational Democratic Pole: Nikol Pashinyan`s government lacks  political legitimacy
 "Strong Armenia" promises to make decision on parliamentary mandates  based on national interests
President of Kyrgyzstan congratulates Pashinyan on his election  victoryPresident of Kyrgyzstan congratulates Pashinyan on his election  victory
Prosecutor initiates public criminal prosecution against Karapet  Guloyan, former Governor of Kotayk Prosecutor initiates public criminal prosecution against Karapet  Guloyan, former Governor of Kotayk 
Two parliamentary candidates from Strong Armenia party arrested -  Investigative CommitteeTwo parliamentary candidates from Strong Armenia party arrested -  Investigative Committee
Former Foreign Minister: Armenian authorities lack mandate to change  Constitution, target Church, and violate sovereigntyFormer Foreign Minister: Armenian authorities lack mandate to change  Constitution, target Church, and violate sovereignty
Expert: Even OSCE observers recorded numerous violations during  elections in Armenia Expert: Even OSCE observers recorded numerous violations during  elections in Armenia 
RA Prosecutor General`s Office launches criminal case against Gagik  TsarukyanRA Prosecutor General`s Office launches criminal case against Gagik  Tsarukyan
At its first post-election cabinet meeting, Pashinyan directly hints  at intent to detain  political opponents  for At its first post-election cabinet meeting, Pashinyan directly hints  at intent to detain  political opponents  for "vote-buying"
Pashinyan: Mechanisms should be developed to create an atmosphere of  intolerance toward electoral briberyPashinyan: Mechanisms should be developed to create an atmosphere of  intolerance toward electoral bribery
Moscow to await official results of  Armenian elections - PeskovMoscow to await official results of  Armenian elections - Peskov
Marukyan accuses Central Electoral Commission of stealing his party`s  votes Marukyan accuses Central Electoral Commission of stealing his party`s  votes 
Political scientist: There was competition in the Armenian elections,  but no real strugglePolitical scientist: There was competition in the Armenian elections,  but no real struggle
Akanates Election Observation Mission calls Armenian elections  politically competitiveAkanates Election Observation Mission calls Armenian elections  politically competitive
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
Chief of the General Staff: The presence of Azerbaijani armed forces  on Armenia`s sovereign territory remains a serious cause for concernChief of the General Staff: The presence of Azerbaijani armed forces  on Armenia`s sovereign territory remains a serious cause for concern
NOTATIONS music lab and festival to be held in Armenia for second  timeNOTATIONS music lab and festival to be held in Armenia for second  time
MOD: Armenian Armed Forces leadership  working hard to counter  infiltration of criminal subculture within militaryMOD: Armenian Armed Forces leadership  working hard to counter  infiltration of criminal subculture within military
Saghatelyan:  Saghatelyan:  "Armenia" Bloc planning to appeal parliamentary  election results  to  Constitutional Court
Civil Contract party received majority of votes in Armenia`s capital  - Vahagn AleksanyanCivil Contract party received majority of votes in Armenia`s capital  - Vahagn Aleksanyan
Armenia`s ex-minister of justice calls on opposition to honestly  answer questions troubling Armenian citizensArmenia`s ex-minister of justice calls on opposition to honestly  answer questions troubling Armenian citizens
RA CEC receives 555 requests for vote recount at Armenia  parliamentary election resultsRA CEC receives 555 requests for vote recount at Armenia  parliamentary election results
Human Rights Activist: Parliamentary Elections in Armenia completely  falsifiedHuman Rights Activist: Parliamentary Elections in Armenia completely  falsified
Chief of General Staff of RA Armed Forces comments on cases of  military personnel voting at polling stations after 8:00 PMChief of General Staff of RA Armed Forces comments on cases of  military personnel voting at polling stations after 8:00 PM
Ayakve: Results of Armenia`s parliamentary elections must be  challenged in Constitutional CourtAyakve: Results of Armenia`s parliamentary elections must be  challenged in Constitutional Court
Strong Armenia awaits PAP vote recounts to announce its next stepsStrong Armenia awaits PAP vote recounts to announce its next steps
27,296 forcibly displaced from Nagorno-Karabakh Armenian citizens now27,296 forcibly displaced from Nagorno-Karabakh Armenian citizens now
RA premier receiving congratulations on his election victoryRA premier receiving congratulations on his election victory
Strong Armenia bloc member points out discrepancy between number of  voters before and during country`s parliamentary electionsStrong Armenia bloc member points out discrepancy between number of  voters before and during country`s parliamentary elections
Citizenship strategy being developed as requirements for visa  liberalization between Armenia and EU - official Citizenship strategy being developed as requirements for visa  liberalization between Armenia and EU - official 
Political scientist explaines reasons for opposition not to  relinquish its mandates in RA NAPolitical scientist explaines reasons for opposition not to  relinquish its mandates in RA NA
High-Level Regional Meeting Dedicated to the 30th Anniversary of the Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Held in AshgabatHigh-Level Regional Meeting Dedicated to the 30th Anniversary of the Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Held in Ashgabat
Georgian, Turkship, and Azerbaijani FMs sign joint declaration  following their meeting in IstanbulGeorgian, Turkship, and Azerbaijani FMs sign joint declaration  following their meeting in Istanbul
RA CEC: Election results will be announced on June 14; results can be  appealed in court on June 19RA CEC: Election results will be announced on June 14; results can be  appealed in court on June 19
 Antonio Costa: EU to deepen its partnership with Armenia, expanding  cooperation in energy, trade, and digitalization Antonio Costa: EU to deepen its partnership with Armenia, expanding  cooperation in energy, trade, and digitalization
"Wings of Unity" to contest  results of parliamentary elections in  Armenia
Israeli MFA congratulates PashinyanIsraeli MFA congratulates Pashinyan
Kocharyan`s bloc to appeal parliamentary election results  Kocharyan`s bloc to appeal parliamentary election results  
 Turkish MFA comments on results of Armenian elections  Turkish MFA comments on results of Armenian elections 
OSCE/ODIHR observers issue lengthy statement on  results of   parliamentary elections in ArmeniaOSCE/ODIHR observers issue lengthy statement on  results of   parliamentary elections in Armenia
"Against All": Results of parliamentary elections in Armenia are  neither fair nor transparent
Tonoyan: CEC presented incorrect number of votes received by PAP at  several polling stationsTonoyan: CEC presented incorrect number of votes received by PAP at  several polling stations
Papuashvili: Armenian elections pave path toward regional peace and  open bordersPapuashvili: Armenian elections pave path toward regional peace and  open borders
National Democratic Pole Party urges citizens and political forces in  Armenia to prevent power grab and establishment of dictatorship National Democratic Pole Party urges citizens and political forces in  Armenia to prevent power grab and establishment of dictatorship 
Armenian Prime Minister continues to receive congratulationsArmenian Prime Minister continues to receive congratulations
"Strong Armenia" bloc headquarters currently analyzing situation to  determine true picture of voters` will
Marukyan warns of `authoritarian nightmare` under Pashinyan`s third  termMarukyan warns of `authoritarian nightmare` under Pashinyan`s third  term
RA CEC Chair: Final parliamentary seat distribution awaits complete  vote countRA CEC Chair: Final parliamentary seat distribution awaits complete  vote count
Read more



Commented