Իրավապաշտպան Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են առանձին
քաղաքացիների հետ գաղտնի համագործակցության համար` հայկական հատուկ
ծառայություների հետ գործողությունների համակարգման նպատակով: Այդ մասին հաղորդում
է «Թրենդը»` վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Ազգային
անվտանգության նախարարությունը:
Հիշեցնենք,
որ Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին
ձերբակալել են հուլիսի 30-ին սեփական տան մոտ և հարկադրաբար տարել են Գլխավոր
դատախազության քննչական վարչություն: Արիֆ Յունուսն իր հերթին ոստիկանության
կողմից իր բնակարանի շրջափակումից հետո հայտարարել է, որ մտադիր է «հանձնվել» և իր
փաստաբանի հետ գնալ Գլխավոր դատախզություն` ցուցմունք տալու: Միևնույն ժամանակ նա
հայտարարել է իր սպասվող ձերբակալության մասին: