Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը
(ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ
շնորհեց հայաստանյան բանկին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից,
առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում սույն
թվականի մայիսի 9-ին ՎԶԵԲ-ը Ստամբուլում կազմակերպել էր միջոցառում, որի ժամանակ
Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն ագիկ Սահակյանը ստորագրեց
պայմանագիր, որի համաձայն առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո Ամերիաբանկին
շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ:
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն
Քոչարյանը նշել է. ՙՆման կարգավիճակի ստացումը կարևոր նշանակություն ունի
տարածաշրջանում առևտրի ֆինանսավորումը զարգացնելու համար: Այն մեծապես կնպաստի
արտահանման ծավալների աճին և տեղական արտահանողների համար առավել հասանելի կդարձնի
առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման
ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: Հաստատող բանկի
կարգավիճակը նաև ձեռքբերում է այն առումով, որ առաջին անգամ ՎԶԵԲ-ի հաստատող
բանկերի ցանկում ներառվեց նաև hայաստանյան բանկ` ի դեմս Ամերիաբանկի՚:
Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի վերջին Ամերիաբանկը ներդրել է
ակրեդիտիվների հաստատման ծառայություն`ստորագրելով արտասահմանյան բանկը հայկական
ընկերության հետ կապող`հայաստանյան բանկային համակարգի համար առաջին եզակի
պայմանագիրը: Շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և
կայուն գործընկեր, Ամերիաբանկը հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել
օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առևտրի ֆինանսավորման
գործարքների ընդլայնման ուղղությամբ: Մինչ այդ Ամերիաբանկն արդեն ներդրել էր
ակրեդիտիվների թողարկման ծառայություն:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է
կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով
բանկային լուծումների ամբողջական փաթեթ: