Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու ՍՏՀԿ նիստին, որը կկայանա դեկտեմբերի 12-ին Երևանում:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու հրավերներ են ուղարկվել կազմակերպության բոլոր անդամներին` առանց բացառության:
Հիշեցնենք, որ Օդեսայում ՍՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ստանձնել է կազմակերպության նախագահությունը վեցամսյա ժամկետով` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: