
Ադրբեջանի խորհրդարանում շարունակվում են ՙԱդրբեջանի գրավված տարածքների մասին՚ նոր օրինագծի քննարկումները: Նախօրեին հայտնի է դարձել, որ օրինագծի նախագծում կլինեն նաև որոշ ՙհատուկ դրույթներ՚:
ՙԱդրբեջանի հետ առանց վիզա մուտքի և ելքի պայմանագրեր ունեցող պետությունների քաղաքացիները, ինչպես նաև անձինք, ովքեր ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կարող են Ադրբեջանի Հանրապետության գրավված տարածքներ այցելել համապատասխան կարգով, ստանալով Ադրբեջանի ԱԳՆ, կամ երկրի արտասահմանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների վիզաները: ՙԱդրբեջանի հետ առանց վիզա մուտքի և ելքի պայմանագրեր ունեցող պետությունների քաղաքացիները կարող են գրավված տարածքներ այցելել Ադրբեջանի Հանրապետությնա տարածքից, Ադրբեջանի ԱԳՆ, ՊՆ թույլտվության հիման վրա՚,-ասված է փաստաթղթում: Վերոնշյալ պայմանները խախտող անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության: Տեղեկացվում է, որ օրինագիծը պատգամավորների կողմից կքննարկվի առաջիկայում:
Չնայած, որ մինչ օրս Ադրբեջանում նման օրենք չկար, այնուամենայնիվ, օտարերկրյացիների կողմից առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը դիտարկվում էր ծայր աստիճան բացասականորեն: Այդյունքում, ստեղծագործական և գեղարվեստական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, դերասաներ, գրողներ, գիտնականներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ Ադրբեջանում հայտարարված են ՙpersona non grata՚, Ափշերոնի մուտքը նրանց համար փակ է: Դրանց թվում են, օրինակ, Նադեժդա Բաբկինան, Կատյա Լելը, Ազիզան, ՙՉայ վդվոյոմ՚ խումբը, Սոսո Պավլիաշվիլին և այլ կատարողներ, որոնք ինչ-որ ժամանակ համերգներով հանդես են եկել Ստեփանակերտում: Այդ խմբում են նաև տիեզերագնացներ Չռլզ Դյուկը և Կլոդ Նիկոլյեն, ինչպես նաև ՌԴ պետդումային պատգամավորներ Ալեքսանդր Բալբերովը և Իվան Սուխովը, որոնք Ղարաբաղ էին այցելել նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությամբ: Ի դեպ, անցանկալիների խմբում է նաև Ֆիլիպ Կիրկորովը, որը չնայած Ղարաբաղ չի այցելել, բայց ունի հայկական ծագում: