63EF90C0-C9F2-11E3-B9DA0EB7C0D21663
Վիեննայում
այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով
տարածել են մամլո հաղորդագրություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո
գրասենյակը, հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
ՙՀամանախագահները
ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության
նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների
արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ
կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա
են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական
ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում
կայացած գագաթնաժողովից հետո:
Առանձնազրույցի,
ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման
ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող
հարցերի լայն շրջանակ:
Նախագահները
համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններինª ուղղված խաղաղ կարգավորման
ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներինª
համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքըª խաղաղ
գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա
ամիսներին:
Որպես
հետագա քայլª համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների
հետ ԵԱՀԿ ԱՆ խորհրդի նիստի «հարթակներումե, որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-6-ը
Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա
վերջ՚: