Arminfo.info


 Հինգշաբթի, 2 Մայիսի 2013

Ստեփանյան Դավիթ

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հետ նոր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գնման շուրջ բոլոր բանակցությունների դադարեցման մասին: Հենց նույն ԶԼՄ-ներում միևնույն ժամանակ հայտնվել է տեղեկատվություն ՙեվրոպական արտադրողների կողմից Հարավային Կովկասի երկրներին զենքի վաճառքի պայմանների անսպասելի մեղմացման մասին՚: Արդյո՞ք այսօր Բաքուն իրականում ռուսական տեխնիկայից հրաժարվելու հնարավորություն ունի:

Ադրբեջանը ռուսական տեխնիկայից և զենքից կհրաժարվի միայն այն ժամանակ, երբ դրանք հրաժարվի մատակարարել Ռուսաստանը: Հակառակ դեպքում դա տեղի չի ունենա, և այդ հարցում ամեն ինչ կախված է Մոսկվայից, այլ ոչ թե` Բաքվից, ինչպես ոմանք ցանկանում են ներկայացնել:
Իմ կարծիքով, Մոսկվան արդեն Բաքվին մերժել է սպառազինությունների որոշակի տեսակների մատակարարումները, և Ադրբեջանն այսօր փորձում է իրավիճակը ներկայացնել իր համար շահավետ լույսի ներքո` պնդելով ռուսական զենք գնելուց իր հրաժարվելու մասին:

Ի՞նչ պատճառով Ռուսաստանը կարող էր հրաժարվել նման շահավետ համագործակցությունից`հաշվի առնելով, որ միայն վերջին 5 տարում Բաքուն 1,7 մլրդ դոլարի զենք է գնել Մոսկվայից: 

Բաքվի և Մոսկվայի փոխհարաբերություններում կան որոշակի հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Առաջինը վերաբերում է Բաքվի և Անկարայի միջև սերտ ռազմական համագործակցությանը, Ադրբեջանի կողմից թուրքական զենքի  գնմանը: Երկրորդը` կասպյան ավազանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին և նկրտումներին: Մոսկվայի մտահոգությունն է հարուցում ալիևյան վարչակազմի` Արևմուտքին օգնելու և Իրանի հետ հաշվեհարդար տեսնելու ձգտումը, Բաքվի գործողությունները ՌԴ հարավային սահմաններում: Մասնավորապես, մահապարտ-ահաբեկիչների ապօրինի պատրաստությունը, վիրավորների բուժումը, ադրբեջանական տարածքից զենքի մատակարարումները `սկսած 90-ական թվականներից: Ի վերջո, հենց նույն Իսրայելը, իրոք կարողացել է Ադրբեջանին սպառազինության մատակարարումներ առաջարկել դեմպինգային գներով, դա նույնպես չի կարելի բացառել: Համապատասխանաբար, 1,7 մլրդ դոլար  նավթադոլարները Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում վճռական նշանակություն չեն կարող ունենալ. այստեղ կան բազմաթիվ, ավելի լուրջ, ասենք այսպես, թանկարժեք հարցեր:

Ձեր կարծիքով, մինչև ու՞ր կարող է հասնել Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների վատթարացման գործընթացը: Իրավիճակը սրվում է օրեցօր...

Ալիևի վարչակազմի կողմից Իրանի դեմ սանձազերծված հիստերիան նպատակաուղղված է, բացառապես, ներքին սպառմանը.  Ադրբեջանը ղեկավարվում է զարգացման ֆեոդալական մոդելով, որում ալիևյան կլանն իրականացնում է հակաժողովրդական քաղաքականություն: Այդ առումով կլանի համար ծայրահեղ անհրաժեշտ է սեփական ժողովրդին պարբերաբար վախեցնել Հայաստանի, Իրանի և, անգամ Թուրքմենստանի կողմից արտաքին սպառնալիքով: Դա քաղաքական գիծ է, տարիներ շարունակ Ալիևների կողմից կիրառվող գործիք: Նրանք այլ ճանապարհ չունեն, քանի որ բնականոն, քաղաքակիրթ ուղիով շարժվելը նրանց համար կնշանակի ապօրինի ճանապարհով ձեռք բերված ամեն ինչի կորուստ:

Այսօր շատ է խոսվում Մաքսային միության և Եվրոպայի հետ ասոցացման միջև երկընտրանքի մասին, որի առջև հայտնվել է Հայաստանը: Հատկանշական է, որ հարցադրում է արվում առավելապես քաղաքական համատեքստում, ըստ որում`քչերն են խոսում դրա տնտեսական ուղղության մասին...

Հայաստանը պատմության բավականին ծանր հատված է ապրել փոխլրացման արտաքին քաղաքականության իրագործման պայմաններում: Որպես այդ քաղաքականության արդյունք` մեր երկիրը բազմամթիվ պարտավորություններ է ստանձնել ուժի բևեռային կենտրոնների հանդեպ: Եվ միանգամայն բնական է, որ մեկ շարժումով այդ պարտավորություններից հրաժարվել ու արտաքին քաղաքկանության նոր ուղի բռնել հանրապետությունը չի կարող: Սակայն Մաքսային միության ստեղծման և Եվրասիական միության հայտնվելու հեռանկարների պայմաններում Հայաստանի համար այսօր նոր հնարավորություններ են ի հայտ եկել հենց արտաքին քաղաքականությունում: Իմ կարծիքով, Հայաստանի շահերն առավել ակնհայտ են հենց այդ երկու կառույցներում: Ընդ որում ես կարծում եմ, որ հանրապետությունը կընթանա նախկին ուղիով` պարզելով այդ երկու ինտեգրման միավորումներին իր առաջիկա անդամության հնարավորություններն ու հեռանկարները:
Մաքսային միությանն անդամությունը Երևանին խոստանում է որոշակի տնտեսական խնդիրների լուծում, մինչդեռ Եվրամիությունն առաջվա նման Հայաստանի համար մնում է չափազանց հեռու և, գործնականում, անհնար ապագա: Ցավոք, Հայաստանի համար այսօր իրատեսական չէ Եվրամիությունում տնտեսական զարգացման որոշակի հնարավորություններ, ինտեգրման գործընթացներ տեսնելը: Եվ շատ մեծ ցանկության առկայության դեպքում այդ հնարավորությունները կարելի է տեսնել, սակայն, դժբախտաբար, միայն վիրտուալ:

Ի՞նչ կոնկրետ շահերի մասին է խոսքը:

Մաքսային միությանը Հայաստանի անդամությունն, առաջին հերթին, երկրի համար կբացի հսկայական, անծայրածիր շուկա, որտեղ ամեն ինչից զատ ապրանքներն իրենց անհամեմատ ավելի հարմարավետ կզգան, քան եվրոպական շուկայում: Դա չափազանց արդիական է` հաշվի առնելով, որ, ըստ էության, հենց այդ շուկայում են ստեղծվել Հայաստանի ներկայիս արտադրական հզորությունները: Երկրորդ, ՄՄ Հայաստանի անդամությունը նոր ինտեգրացիոն հնարավորություններ է բացում, այդ թվում` հարևան երկրների հետ: Որքան ինձ հայտնի է, ՄՄ անդամակցությամբ շահագրգռվածություն են դրսևորում արդեն տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանի հարևան Իրանը: Հայաստան ապրանքների ներմուծման ճանապարհին բազմամթիվ մաքսային կետերը չեն կարող չանդրադառնալ դրանց վերջնական արժեքի վրա: Այդ իմաստով մասնակցությունը Մաքսային միությանը չի կարող չհանգեցնել Հայաստան ներմուծվող ապրանքների գների նվազեցման` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա Հայաստանի համար ռազմաքաղաքական, ռազմավարական հարաբերություններն այլընտրանք չունեն, ինչը պատմությունը բազմիցս ապացուցել է 1990 թվականից ի վեր: Եվ այդ հարաբերությունները կզարգանան առնվազն առաջիկա տասնամյակում` ապահովելով Հայաստանի անվտանգությունը:

Մոտենում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի տխրալի տարեթիվը: Ձեր կարծիքով, արդյո՞ք Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը ճիշտ նպատակներ է հետապնդում, արդյո՞ք այն շտկումների, լրացումների կարիք ունի:

Կարծում եմ`վերջին 4 տարիներին Հայաստանի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում էական  առաջընթացի է հասել: Մինչ այդ  հանրապետության իշխանությունները հանդես էին գալիս չափազանց անորոշ դիրքերից, որոնք անդառնալի վնաս էին պատճառում այդ համամարդկային ո ղբերգության միջազգային ճանաչմանը: Մոտենում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 100-ամյակի տխրալի տարեթիվը: Ընդ որում, բնականաբար, օրեցօր մենք բախվում ենք այդ հարցի շուրջ փոփոխությունների, նոր մարտահրավերների, և Հայաստանի քաղաքականությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, համապատասխանաբար, շտկումների և լրացումների կարիք ունի: Ես կարծում եմ, որ հասունացել է պահը, երբ հայությունը պետք է Թուրքիայից պահանջի Ցեղասպանության արդյունքում կորցրածը:
Հայերին չի կարող բավարարել նույնիսկ ներման, բարոյական վնասի փոխհատուցման մասին խնդրանքը: Հայերը կորցրել են հայրենիքը, իրենց իսկական հայրենիքը, և վաղուց եկել է պահը` պահանջելու վերադարձնել խլվածը: Դա անել կարելի է և պետք է բացառապես ՄԱԿ կոնվենցիաների, միջազգայնորեն ճանաչված մեխանիզմների, փաստաթղթերի, իրավական հիմունքների հիման վրա: Դա միանգամայն բավական է հայ ժողովրդի միահամուռ ցանկության հիման վրա պատմական արդարության հասնելու համար: 

Այսօր հանրապետությունում քննարկվող գլխավոր հարցերից մեկը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն են: Ընտրություններին մասնակցող քաղաքական 7 ուժերից որի հաղթանակն է, Ձեր կարծիքով, ավելի հավանական:

Չեմ կարծում, թե առաջիկա Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն ինչ-որ կերպ կտարբերվեն նախորդ բոլոր ընտրություններից: Կարծում եմ`այդ ընտրություններում կհաղթի իշխանամետ կուսակցություններից մեկը: Ինչից հետո արդեն կարելի է որոշակի փոփոխություններ սպասել Երևանի և երևանցիների կյանքում: Ժամանակը նոր պահանջներ է առաջադրում ինչպես հասարակությանը, այնպես էլ իշխանություններին: Եվ այդ պահանջներին համաձայն`նորընտիր Ավագանու խորհուրդը պետք է ավելի լուրջ վերաբերի Երևանի հիմնական խնդիրներին, այլ ոչ թե սահմանափակվի իր ընթացիկ գործառույթներով: Այդ խնդիրների կարգավորման ժամանակը վաղուց է հասունացել:

Նշելով, որ առավել հավանական եք համարում ընտրություններում իշխանամետ կուսակցություններից թեկնածուների հաղթանակը` Դուք նկատի եք ունեցել ոչ միայն ՀՀԿ, այլ նաև ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունից թեկնածուների՞ն:


Այո, դա միանգամայն հնարավոր է: Արմեն Երիցյանը հարգարժան և հեղինակավոր մարդ է, այդ պատճառով նրա հաղթանակը նույնպես լիովին հնարավոր է:

Իսկ ինչպիսի՞ն կլինեն այդ հաղթանակի հնարավոր քաղաքական հետևանքները`հաշվի առնելով փետրվարյան նախագահական ընտրությունների արդյունքներից հասարակության դժգոհությունը:

Իրավիճակի հետընտրական սրացումը ոչ միայն Հայաստանին, ԱՊՀ երկրներին, այլ նաև ամբողջ աշխարհին բնորոշ սովորական երևույթ է: Դա հազիվ թե կարող է հանգեցնել Հայաստանի համար ինչ-որ ֆորս-մաժորային, ծանր հետևանքների: Ըստ որում, հայ հասարակությունում նոր հուզումներն ամեն դեպքում անցանկալի են, քանի որ շատ ավելի մեծ վնաս են հասցնում հասարակությանը, ժողովրդին, քան իշխանություններին: Ցանկացած ներքաղաքական հուզումների հետևանքով անկում է ապրում երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչից առաջին հերթին տուժում է տնտեսությունը և ժողովուրդը: Հայաստանի աշխարհաքաղաքական, ռազմավարական դիրքը թույլ է տալիս ուժի շատ կենտրոնների սեփական շահերը հետապնդել հանրապետությունում: Այս առումով Հայաստանում տեղի ունեցող ներքին  գործընթացների, հատկապես`վերջին, և ուժի այդ կենտրոնների միջև ուղղակի կապը, իհարկե, չի կարելի բացառել: Միաժամանակ իրենց սոցիալական վիճակից դժգոհ մարդկանց մեծ քանակության առկայությունը Հայաստանում ավելի քան ակնհայտ է: Այս երկու գործոնները միասին և նույնիսկ առանձին-առանձին լիովին կարող են պարարտ հող հանդիսանալ հանրապետության ներքաղաքական իրավիճակի ապակայունացման համար:


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

News
Armenian national football team  ranks 107th in  FIFA rankingsArmenian national football team  ranks 107th in  FIFA rankings
Archbishop Bagrat Galstanyan not delighted with  election results,  but considers them step forward Archbishop Bagrat Galstanyan not delighted with  election results,  but considers them step forward "in fight against  evil authorities"
"Strong Armenia" bloc to appeal CEC requesting annulment of June 7  parliamentary election results
Belgium remains committed to strengthening its partnership with  Armenia - WeverBelgium remains committed to strengthening its partnership with  Armenia - Wever
 Politician: Statement by Armenia`s third president may deprive  opposition of only political basis for ousting Pashinyan Politician: Statement by Armenia`s third president may deprive  opposition of only political basis for ousting Pashinyan
SRC Chairman assures: No political element in Tsarukyan caseSRC Chairman assures: No political element in Tsarukyan case
A group of European parliamentarians issue assessment on Armenia`s  parliamentary electionsA group of European parliamentarians issue assessment on Armenia`s  parliamentary elections
IMF Managing Director congratulates Armenian Prime Minister on  election victoryIMF Managing Director congratulates Armenian Prime Minister on  election victory
Erdogan congratulates Pashinyan on election victoryErdogan congratulates Pashinyan on election victory
Issues related to missing persons must be resolved through  cooperation - PashinyanIssues related to missing persons must be resolved through  cooperation - Pashinyan
Ardshinbank Once Again Becomes Flagship Sponsor of the EBRD Annual Meeting and Business ForumArdshinbank Once Again Becomes Flagship Sponsor of the EBRD Annual Meeting and Business Forum
Spokesperson for Prosperous Armenia Leader responds to Prime  Minister`s statementsSpokesperson for Prosperous Armenia Leader responds to Prime  Minister`s statements
Former Armenian Justice Minister calls opposition`s acceptance of  mandates alogical amid mass election violationsFormer Armenian Justice Minister calls opposition`s acceptance of  mandates alogical amid mass election violations
Pashinyan sees no possibility of renouncing current gas price  agreements with RussiaPashinyan sees no possibility of renouncing current gas price  agreements with Russia
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankFinancial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
Pashinyan flags potential residency requirement, limiting voting  rights for Diaspora ArmeniansPashinyan flags potential residency requirement, limiting voting  rights for Diaspora Armenians
 Fitch Ratings: Armenia election signals policy continuity amid  lingering geopolitical risks Fitch Ratings: Armenia election signals policy continuity amid  lingering geopolitical risks
"I`ll go if invited": Pashinyan on potential visit to Russia
Armenia`s Investigative Committee launches probe into death of Armed  Forces officerArmenia`s Investigative Committee launches probe into death of Armed  Forces officer
Armenia waives visa requirements for EU and UN travel document  holdersArmenia waives visa requirements for EU and UN travel document  holders
Istanbul Declaration is framework for new transport and logistics  artery tightening ring around Armenia  - expert Istanbul Declaration is framework for new transport and logistics  artery tightening ring around Armenia  - expert 
If CSTO decides to expel Armenia, country has to take it into account  - premier If CSTO decides to expel Armenia, country has to take it into account  - premier 
RA premier files lawsuit against Strong Armenia bloc leader for  defamationRA premier files lawsuit against Strong Armenia bloc leader for  defamation
Armenia to address issues arising from implementation of family  welfare assessment systemArmenia to address issues arising from implementation of family  welfare assessment system
Heavy rains and hail paralyze Gyumri - City HallHeavy rains and hail paralyze Gyumri - City Hall
MP warns: Armenian authorities ban citizens arriving from abroad from  leaving countryMP warns: Armenian authorities ban citizens arriving from abroad from  leaving country
Armenian authorities` main goal should be to create qualitatively new  state - Nikol Pashinyan Armenian authorities` main goal should be to create qualitatively new  state - Nikol Pashinyan 
Minister of Foreign Affairs of Turkmenistan met with U.S. Under Secretary of StateMinister of Foreign Affairs of Turkmenistan met with U.S. Under Secretary of State
Armenian Ambassador holds talks with Bulgaria Air managementArmenian Ambassador holds talks with Bulgaria Air management
PAP should, within bounds of common sense, enter RA ParliamentPAP should, within bounds of common sense, enter RA Parliament
MP calls on opposition parliamentary forces to discuss situation as  soon as possible to prevent authorities from taking initiativeMP calls on opposition parliamentary forces to discuss situation as  soon as possible to prevent authorities from taking initiative
U.S. President congtratulates Nikol Pashinyan on victory at Armenia  parliamentary elections U.S. President congtratulates Nikol Pashinyan on victory at Armenia  parliamentary elections 
Authorities Decide to Release Artur Osipyan from PrisonAuthorities Decide to Release Artur Osipyan from Prison
Political scientist: Real recount will deprive Pashinyan of any  constitutional majorityPolitical scientist: Real recount will deprive Pashinyan of any  constitutional majority
Serzh Sargsyan outlines  pros and cons of   opposition forces`  possible decision Serzh Sargsyan outlines  pros and cons of   opposition forces`  possible decision 
Kosachev: Pashinyan`s party`s victory in Armenia`s parliamentary  elections does not give him the right to make any major changes in  political courseKosachev: Pashinyan`s party`s victory in Armenia`s parliamentary  elections does not give him the right to make any major changes in  political course
"Country to Live" considers the government formed  on results of  parliamentary elections in Armenia illegitimate
Zakharova: EAEU will not tolerate Armenia`s consumerist stance  towards the unionZakharova: EAEU will not tolerate Armenia`s consumerist stance  towards the union
Zakharova: EU manually controlled Armenia`s parliamentary elections Zakharova: EU manually controlled Armenia`s parliamentary elections 
Strong Armenia: Before making a decision on mandates, it is necessary  to await the final  election results Strong Armenia: Before making a decision on mandates, it is necessary  to await the final  election results 
Strong Armenia: Around 700 members of our political party were  detained during the pre-election periodStrong Armenia: Around 700 members of our political party were  detained during the pre-election period
 Lavrov: Armenia`s membership in  EAEU reaches critical point Lavrov: Armenia`s membership in  EAEU reaches critical point
Lavrov: CSTO will consider applying charter articles to Armenia due  to non-payment of  membership feesLavrov: CSTO will consider applying charter articles to Armenia due  to non-payment of  membership fees
 CSTO: Growing influence  of EU, US, and Turkey on  Caucasus countries  is a mounting source of regional tension CSTO: Growing influence  of EU, US, and Turkey on  Caucasus countries  is a mounting source of regional tension
Junius is back — with a new tournament and valuable prizesJunius is back — with a new tournament and valuable prizes
 Yerevan to host two-day Nordic Days festival Yerevan to host two-day Nordic Days festival
CEC Chairperson: Strong Armenia demands annulment of results at one  polling station due to absence of ballots from one of political  partiesCEC Chairperson: Strong Armenia demands annulment of results at one  polling station due to absence of ballots from one of political  parties
Armenian, Latvian FMs discuss bilateral cooperationArmenian, Latvian FMs discuss bilateral cooperation
Armenia`s Deputy FM, OSCE/ODIHR Director General discuss  parliamentary electionsArmenia`s Deputy FM, OSCE/ODIHR Director General discuss  parliamentary elections
New arrests expected soon in connection with election crimes–  Anti-Corruption Committee ChairmanNew arrests expected soon in connection with election crimes–  Anti-Corruption Committee Chairman
Lemkin Institute seriously concerned for sovereignty of ArmeniaLemkin Institute seriously concerned for sovereignty of Armenia
Anti-Corruption Committee Head: Wiretaping of telephone conversations  legalAnti-Corruption Committee Head: Wiretaping of telephone conversations  legal
RA Justice Minister: Draft of new Constitution to be published within  next few weeksRA Justice Minister: Draft of new Constitution to be published within  next few weeks
US House Foreign Affairs Committee is set to vote on ANCA-backed  amendmentUS House Foreign Affairs Committee is set to vote on ANCA-backed  amendment
Artsakh MP: Pashinyan and his team will never give up power  democraticallyArtsakh MP: Pashinyan and his team will never give up power  democratically
New penitentiary facility to replace Nubarashen Penitentiary -  ministerNew penitentiary facility to replace Nubarashen Penitentiary -  minister
Armenian political scientist explains what determines the  opposition`s choice to accept or reject parliamentary mandatesArmenian political scientist explains what determines the  opposition`s choice to accept or reject parliamentary mandates
European Council appoints Head of Mission for European Union  Partnership MissionEuropean Council appoints Head of Mission for European Union  Partnership Mission
Team Telecom Armenia to provide communications and internet  infrastructure for Firebird AI megaprojectTeam Telecom Armenia to provide communications and internet  infrastructure for Firebird AI megaproject
Arayik Harutyunyan`s lawyer petitions Baku court for acquittalArayik Harutyunyan`s lawyer petitions Baku court for acquittal
Read more



Commented