2015 թվականին Հունաստանի խորհրդարանում տեղի կունենա ցուցահանդես, որը նվիրված
կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել
է ՀՀ խորհրդարանի Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ
Էդուարդ Շարմազանովը:
Նա ամփոփել է
Հունաստանի խորհրդարանի խոսնակ Վանգելիս Մայմարակիսի Հայաստան կատարած այցելության
արդյունքները, նշելով, որ այն դրականորեն կանդրադառնա երկու երկրների միջև
համագործակցության վրա: «Խորհրդանշական է, որ մենք ձեռք բերեցինք Հունաստանի
խորհրդարանում նման ցւոցահանդես կազմակերպելու վերաբերյալ պայմանավորվածություն
ե,-եզրափակել է նա:
Նշենք, որ
Մայմարակիսը Հայաստան կատարած եռօրյա այցելության ընթացքում հանդիպել է նախագահ
Սերժ Սարգսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ, որի ընթացքում քննարկել է
տարածաշրջանային, ինչպես նաև Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության
հարցեր: