


Արմինֆո.Ապրիլի 10-ի առավոտվա դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Ըստ աղբյուրի՝ Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր տեղում է ձյուն, իսկ Հրազդանի, Թումանյանի, Անիի և Ապարանի տարածաշրջաններում՝ թաց ձյուն:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Պուշկինի թունելը հոսանքազրկված է էլեկտրամատակարարման համակարգի խափանման պատճառով:



