


Արմինֆո.Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի հանձնաժողովի անդամներին։ Ըստ Ազգային ժողովի մամուլի ծառայության՝ անդամները գտնվում են Երևանում՝ հանձնաժողովի արտագնա նիստի համար։
Փոխխոսնակը բարձր է գնահատել անդամ պետությունների միջև համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։



