


Արմինֆո. Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցաղկնան ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ապրիլի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։
Նախկինում հաղորդվել էր, որ Ցաղկնայի Հայաստան այցի ընթացքում Երևանում կհիմնվի Էստոնիայի դեսպանատուն։



