


Արմինֆո. Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը: Նշվում է, որ ապրիլի 9-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված ձևաչափով հանդիպում:
Հավելենք, որ Ղազախստանի ԱԳ նախարարն աաավելի վաղ բանակցություններ է վարել Թբիլիսիում և Բաքվում:



