


Արմինֆո. Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, որ Կոշերբաեւն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ համագործակցության բարձր մակարդակը ձեռք է բերվել, առաջին հերթին, բարձր մակարդակի վստահության երկխոսության շնորհիվ:
Նշվել է, որ երկու երկրների ղեկավարների պետական փոխայցելությունները, ինչպես նաև միջպետական բարձրագույն խորհրդի երկրորդ նիստի անցկացումը նոր դինամիկա են հաղորդել ադրբեջանաղազախական դաշնակցային հարաբերություններին և նպաստել դրանք որակապես նոր մակարդակի հասցնելուն:
"Ղազախաադրբեջանական հարաբերությունները կրում են կայուն և առաջանցիկ զարգացման բնույթ և ունեն զգալի ներուժ։ Մենք ամուր հանձնառություն ենք հայտնում հետագայում ևս ամեն կերպ ամրապնդել մեր դաշնակցային հարաբերությունները եղբայրական Ադրբեջանի հետ և համագործակցությունը լցնել նոր բովանդակությամբ", - ընդգծել է Կոշերբաևը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր: Ընդգծվել է բազմակողմ կառույցների շրջանակներում Ղազախստանի և Ադրբեջանի փոխգործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը:



