
Ադրբեջանի սահմանին գտնվող, Տավուշի լեռներում թաքնված Բարեկամավան գյուղը ընդունեց մեզ արևոտ եղանակով, որը այնուամենայնիվ չխանգառեց գյուղի երեխաներին ուրախությամբ ընդունել գյուղ ժամանած Ձմեռ պապին: Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի տնտեսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի ժպտերես Մարիամ Ղարագյոզյանը 21 տարեկան է: Հենց նա է դառնում մեր «զբոսավարը» գյուղական տոնախմբության ժամանակ:
Բարեկամավանը գտնվում է Երևանից մոտ 180 կմ հեռավորության վրա, սակայն բոլոր արձակուրդները աղջիկը անց է կացնում հայրենի գյուղում: «Չգիտեմ նրանից է դա արդյոք , որ մեր սահմանամերձ գյուղը ունի բազում խնդիրներ, թե ինձ կապում են նրա հետ հիշողությունները, սակայն ես չեմ կարող պատկերացնել, որ երբևիցե կմոռանամ Բարեկամավանը», - ասում է Մարիամը:
Գյուղում տիրում է նախատոնական տրամադրություն: Եվ շատ տների դարպաներ, որոնց վրա մեր անցած այցի ժամանակ կախված էին կողպեքներ, այսօր լայն բացված են. բնակիչները վերադարձել են Ռուսաստանից և Երևանից, որպեսզի դիմավորեն Նոր տարին տանը: 2015-ի ավարտը մատուցեց հատկապես փոքր բարեկամավանցիներին հաճելի անակնկալ. գյուղ է անսպասելի այցելել Ձմեռ պապը նվերներով:
«Ձմեռ պապի գալը մեզ համար շատ անսպասելի էր, հաշվի առնելով, որ այսպիսի նվերի մենք դեռ երբեք չենք արժանացել: Տեսնու՞մ եք, ինպես են ուրախանում մեր երեխաները: Դա մեզ կրկնակի է ուրախացնում: Մեզ չեն մոռանում, և մենք , իհարկե, բարձր ենք գնահատում ցանկացած ուշադրության դրսևորում մեր և մեր խնդիրների նկատմամբ», - ասում է Մարիամը:
«Ձմեռ պապը» - Բարեկամավանի երեխաների ուրախության կազմակերպիչ և հովանավոր Ֆրանսիայում բնակվող Համլետ Հովսեփյանը, իր ընկերների հետ հիմնել է Ստրասբուրգում «Հայորդի» հասարակական կազմակերպությունը: Բարեկամավան և Ոսկևան այցելած 8 հայորդիները այդ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի անդամներ են: Ձմեռ պապը, այցելելով տավուշցի երեխաներին, բաժանում է նրանց գրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ և, իհարկե, քաղցրավենիք: Հատուկ ուշադրության են արժանանում կարիքավոր ընտանիքները:
Հասարակ խոսքերով բնութագրել երեխաների ուրախությունը և նրանց ծնողների շնորհակալ լինելը բավականին դժվար է: Նշենք միայն, որ Ձմեռ պապը կտրել է բերակամավանցիներին առօրյա խնդիրներից, մատուցելով այն, ինչը վերջին տարիներին նրանց այդպես էր պակասում. ավելի լավ ապագայի հույս և հավատ: Կրկնակի հաճելի է տեսնել ուրախություն և ոգևորություն Ձմեռ պապիկի հետ եկած մարդկանց դեմքերին:
«Իհարկե, այս այցով ամանորյա տոնակատարությունը գյուղում չի ավարտվում: Ամանորյա գիշերը երեխաները հագնում են Ձմեռ պապի և Ձյունանուշի շորերը, այցելում են գյուղի տները, շնորհավորում և նվերներ բաժանում մարդկանց: Ինձ համար շատ ծանր է , որ տարեց տարի այդ տները շարունակում են պակասել: Ամեն տարի ամանորյա միջոցառում է անցկացվում և մեր դպրոցում: Կկայանա այն և այս տարի , չնայած որ դպրոցում մնացել է ընդամենը 8 աշակերտ» , - պատմում է Մարիամը:
Նա չի մեղադրում բարեկամավանցիներին հայրենի գյուղը լքելու համար: Մարդիկ անում են դա ստիպված երեխաների ապագան ապահովելու նպատակով: Եվ չնայած, Մարիամի ծնողները բնակվում են Ռուսաստանում, ամանորյա տոները նրանց ընտանիքը միշտ նշում է հայրենի օջախում: «Նախկինում ես նրանց ասում էի, ինչո՞ւ եք գալիս, չէ որ այստեղ կրակում են: Սակայն հոգու խորքում ես միշտ ուրախ էի նրանց գալու համար: Ինչպե՞ս կարելի է նշել Ամանորը ուրիշի տանը, օտարության մեջ: Բացի այդ, նրանց գալու հետ մեկտեղ մեկ լույս ավել է վառվում գյուղում» ...
Մարիամը ամեն ինչն անում է, որպեսզի սոցցանցերի միջոցով կապ ապահովի արտասահմանում բնակվող համագյուղացիների հետ, ինչում նրան օգնում են բարեկամավանցի ընկերները: «Ամեն ինչին հակառակ, մենք տոնում ենք Ամանորը բարձր տրամադրությամբ, շնորհավորում ենք միմյանց, նվերներ տալիս միմյանց: Եվ գլխավոր ամանորյա կենացը մեզ մաղթում է խաղաղություն և որ ոչ ոք չլքի Բարեկամավանը» , - ասում է աղջիկը:
Դեկտեմբերի 31-ին Բարեկամավանի երիտասարդությունը ամենաբարձր սարի գագաթին ադրբեջանական դիրքերի դիմաց խարույկ է վառում: Հաճախ այնտեղից պատասխանում են ինքնաձիգից բացված կրակով: «Անցած տարի ամանորյա տոներին նրանք գնդակոծեցին գյուղի եկեղեցին: Ես մինչ այսօր պահում եմ գնդակները: Բարեբախտաբար, այս տարի դեռ հանգիստ է և ես շատ մեծ հույս ունեմ, որ այս Նոր տարին մենք կդիմավորենք առանց կրակոցների», ասում է Մարիամը: