


Արմինֆո. Հայաստանում ՌԴ դեսպանատունը հաղորդել Է իրանական "Բուշեր" ԱԷԿ-ից 175 ռուսաստանցի աշխատակիցների տարհանման մասին:
"Ապրիլի 6-ին Իրանից "Նուրդուզ" - "Ագարակ" սահմանային անցակետով Հայաստան ժամանած Ռուսաստանի ևս 175 քաղաքացի "Բուշեր" ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների հերթական խմբի կազմում հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա", - ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: Ընդ որում, ընդգծվում է, որ ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ, ընդհանուր առմամբ, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից Հայաստանի տարածքով հայրենիք է վերադարձել 509 ՌԴ քաղաքացի: "Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բարի վերաբերմունքի և "Ռոսատոմ" ՊԿ աշխատակիցների մուտքը օպերատիվ ձևակերպելու համար", - հավելել են ՌԴ դեսպանատանը:
Նշենք, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր "Բուշեր" ատոմակայանի վրա արդեն չորս հարձակում է իրականացվել: Մեկ մարդ զոհվել է, ավերվել են ատոմակայանի հետ տեղակայված մի շարք կառույցներ ։



